17:56 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Արցախ
Ստանալ կարճ հղումը
105 0 0

Հանցավոր դիտավորությամբ կատարված պատերազմի օրենքների լուրջ խախտումները՝ դիտավորյալ կամ անխոհեմաբար արված, ռազմական հանցագործություններ են, նշվում է միջազգային կազմակերպության զեկույցում։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժի կողմից 2 ժամվա տարբերությամբ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի հրետակոծությունը ռազմական հանցագործություն է։ Նման եզրակացության է հանգել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` ադրբեջանական կողմի գործողություններն ու դրանց հետևանքներն ուսումնասիրելուց հետո։

Կազմակերպությունը հիշեցնում է Իլհամ Ալիևի խոսքերը, թե եկեղեցին կարող էր թիրախավորվել միայն սխալմամբ, քանի որ այն ռազմական թիրախների շարքում չէր, և հակադարձում է. «Եկեղեցու երկու հարվածները, այդ թվում` երկրորդը, որի ժամանակ լրագրողներն ու այլ քաղաքացիական անձինք հավաքված էին ներսում, կարծես թե դիտավորյալ են»։

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը նշել է, որ այդ «հարձակումները պետք է անաչառ հետաքննվեն, իսկ պատասխանատուները` պատասխանատվության ենթարկվեն»:

Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, բազմաթիվ գործոններ ցույց են տալիս, որ երկու հրթիռակոծությունները ուղղված են եղել հենց եկեղեցուն: Իսկ կիրառված զինատեսակներից HRW-ը եզրակացնում է, որ կիրառվել են բարձր ճշգրտության զենքեր։

Արցախի ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծումների վերաբերյալ

Կազմակերպությունը հիշեցնում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը պատերազմող կողմերից պահանջում է տարբերակել քաղաքացիական օբյեկտները, բացառել դրանց դեմ ուղղված հարձակումները, հարգել մշակութային ժառանգությունը։

«Հանցավոր դիտավորությամբ կատարված պատերազմի օրենքների լուրջ խախտումները՝ դիտավորյալ կամ անխոհեմաբար արված, ռազմական հանցագործություններ են»,– նշված է HRW-ի զեկույցում։

Կազմակերպության զեկույցում նաև արձանագրված է, որ հոկտեմբերի 15-ին Ալիեւը խոստացել էր հետաքննություն կատարել եկեղեցու վրա հարձակման փաստի վերաբերյալ: Նոյեմբերի 9-ին BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ հետաքննություն անցկացնելու համար իրենք պետք է այնտեղ լինեն։ Զեկույցի հեղինակները շեշտում են, որ Ադրբեջանն արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ վերահսկում է Շուշին։ Բայց այդ թեմայի մասին դեռ ոչինչ չի հրապարակվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ըստ թեմայի

Հայերը Շուշին կորցրել են ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով. Սեմյոն Պեգով
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները
Չկան հուշարձաններ՝ չկա հիշողություն, կամ ինչ արեցին 2 հայտնի հայը Ջուղայի խաչքարերի հետ

Գլխավոր թեմաներ