22:36 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Արցախ
Ստանալ կարճ հղումը
55 0 0

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով տարվող աշխատանքի մասշտաբայնությունն ու կարևորությունը: 

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ-ն արդեն 290 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախ, ևս 90 տոննա բեռ տեղ կհասնի առաջիկայում: Այս մասին ՀՀ ԱԻՆ–ում կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել է Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ  պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

«Քննարկվել են երկու երկրների գործընկեր կառույցների միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր՝ կապված Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի հետ: Եվգենի Զինիչևը նշել է, որ մեծ աշխատանք է իրականացվելու ծանր պայմաններում հայտնված մարդկանց աջակցելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ ևս մեկ անգամ ընդգծելով տարվող աշխատանքի մասշտաբայնությունն ու կարևորությունը: 

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Հումանիտար բեռի առաջին խմբաքանակը Ռուսաստանից Արցախ է հասել. տեսանյութ
Արցախում հումանիտար ճգնաժամ է. Այվազյանն ընդունել է Մայիլյանին
Ձմռանը հումանիտար ճգնաժամը կարող է սրվել. Արցախի ՄԻՊ–ը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստիին
թեգերը:
Նախարար, Ռուսաստան, Հումանիտար օգնություն, Արցախ

Գլխավոր թեմաներ