17:09 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
700 0 0

Առավոտյան դեպի Հադրութ է մեկնել որոնողափրկարարական երեք ջոկատ։ Նրանց մի քանի ժամ սպասեցնելուց հետո ադրբեջանական կողմը հետ է ուղարկել` չթույլատրելով այնտեղ աշխատանքներ իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը չի թույլատրել այսօր Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Առավոտյան Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 3 խումբ մեկնել է Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու։ Սակայն մինչ այս պահը որևէ կապ չէր հաջողվում հաստատել նրանց հետ։ Քիչ առաջ կապ հաստատեցինք, և ասացին, որ նրանց չեն թույլատրել մտնել Հադրութի տարածք»,–ասաց Թադևոսյանը։

Նա հայտնեց, որ ուշագրավ է այն հանգամանքը, որ այսօր առավոտյան թույլտվություն եղել է Հադրութում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար։ Թադևոսյանն ասում է` խմբերը գնացել են մինչև Դրախտիկ գյուղ (Մարտունուց դեպի Հադրութ առաջին գյուղն է), և պետք է ինչպես դիեր, այնպես էլ ողջերի փնտրեին։ Խմբերին մի քանի ժամ սպասեցրել են, որից հետո հայտնել` Հադրութ այսօր չեն մտնելու։

Հայկական կողմը չէր կարող որևէ հստակ տեղեկություն ունենալ Տող գյուղից. վերլուծաբան

Հարցին, թե սա առաջի՞ն դեպքն է, որ հետ են ուղարկում որոնողափրկարարական խմբերին, Թադևոսյանը պատասխանեց, որ ոչ, նման դեպքեր էլի են եղել։ Այսինքն` ամեն անգամ, երբ ինչ–որ միջադեպ է եղել սահմանապահների կամ զորքի միջև, նորից դադարեցրել են, սակայն կամ կանխավ են զգուշացրել, որ պետք է չեղարկվեն աշխատանքները, կամ էլ գոնե կես ճանապարհից են հայտնել այդ մասին։

Նշենք, որ ադրբեջանական կողմը լուրեր էր տարածել, որ իր վերահսկողության ներքո գտնվող Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտեր են վերսկսվել։ Թե որքանո՞վ սա կարող է կապ ունենալ Հադրութում որոնողափրկարարական աշխատանքների չեղարկման հետ հարցին Թադևոսյանը պատասխանեց, թե կա վարկած, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերի խորքում մնացած զինվորներ կան։

«Սա ամենահավանական վարկածն է, որն այս պահին քննարկվում է, և գուցե հենց այս պատճառով էլ չեն թույլատրել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել այս տարածքում»,–ասաց Թադևոսյանը։

Նա հավելեց նաև, որ մինչ այս ոչ միայն Տող գյուղի ներսում, բնակարաններում, նկուղներում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացվել, այլ նաև գյուղի անտառային և լեռնային հատվածներում։ Սակայն այդ հատվածում ողջ մնացածների հետքեր չեն եղել, բացի երկու քաղաքացիներից, որոնց վերջերս են հայտնաբերել։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակը հերքել էր ադրբեջանական կողմի լուրերը` հայտնելով, որ ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։

Ռուս խաղաղապահները դիմում են ստացել 540 անհետ կորած հայ զինծառայողի մասին

Դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ 61 օր անհայտության մեջ գտնվող 2 քաղաքացի է հայտնաբերվել։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ։

Հավելենք, որ Արցախում պատերազմական գործողություները դադարեցվել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո։

Ըստ թեմայի

ԶԼՄ-ները հայտնում են Հադրութում հայ-ադրբեջանական վերսկսված մարտերի ու զոհերի մասին. ՊՆ
Որքան կավելանա «1000 դրամների» հիմնադրամին վճարվող գումարը. Բադասյանը ներկայացրեց թվերը
Որևէ հարձակում չի եղել. Արցախի ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը
թեգերը:
Արցախ, Հայաստան, Ադրբեջան, Հադրութ

Գլխավոր թեմաներ