00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ում պատերազմի դադարից կշահեն բոլորը. ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության կոմիտեի նախագահ

© Sputnik / Andranik GhazaryanВиктор Бондарев после заседания Межпарламенской комиссии по сотрудничеству НС РА и ФС РФ (6 ноября 2019). Гюмри
Виктор Бондарев после заседания Межпарламенской комиссии по сотрудничеству НС РА и ФС РФ (6 ноября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ, Օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) նախկին գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը խոսել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության նշանակության մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում խաղաղություն կապահովի երկարաժամկետ հեռանկարում։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը։

Военнослужащие подразделений российского миротворческого контингента на занятиях по боевой подготовке в полигонах «Степанакерт» и «Мардакертский» - Sputnik Արմենիա
Արցախում ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության վարժանքներ են անցկացրել. ՌԴ ՊՆ

«Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ մեր մոտ հարևանների միջև հակամարտությունների կարգավորման մեջ վճռորոշ դերակատարություն է ունենում։ Մենք խորապես հարգում ենք հակամարտող երկու կողմերին ու նրանց միայն բարին ու բարիք ենք մաղթում։ Դա անհնար է պատերազմի պայմաններում», - ասել է Բոնդարևը։

Սենատորի խոսքով՝ Ռուսատանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարությունը «դադարեցրել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում ու թույլ տվել խուսափել հետագա արյունահեղությունից»։

«Ադրբեջանը համաձայնեց ամբողջական հրադադարի և ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում ռուս խաղաղապահ զորքերի տեղակայմանը։ Հայաստանն իր հերթին տարածքային լուրջ զիջումներ է արել «անվտանգության գոտուց»՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կյանքն ու տարածքի մեծ մասի հանդեպ վերահսկողությունը պահպանելու համար», - ընդգծել է Բոնդարևը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարից կշահեն բոլորը, հույս հայտնելով, որ սա բեկումնային կդառնա երկար տարիների հակամարտության համար, նաև տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատելու նախադրյալներ կստեղծի։

«Վստահ եմ, որ ռուս խաղաղապահները պատվով ու արժանապատվությամբ են կատարում իրենց առջև դրված խնդիրները», - ասել է Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահը։

Ռուս խաղաղապահներն ավարտին են հասցնում Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Լրահոս
0