10:17 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
33 0 0

Արցախի տեղեկատվական շտաբը քաղաքացիներին հայտնել է, որ պարզաբանումների համար կարող են զանգահարել ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ այսօր սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի և վտանգ ներկայացնող այլ ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքներ են կատարելու Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: Մասնավորապես՝ այսօր օրվա ընթացքում նախատեսվում է հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում։

Շտաբը տեղեկացնում է նաև, որ պարզաբանումների համար կարելի է զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:

Նշենք, որ համաձայն ՌԴ ՊՆ վերջին տվյալների՝ նոյեմբերի 23-ից մինչ օրս խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ականազերծել են ավելի քան 479,2 հեկտար տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 23 087 պայթունավտանգ առարկա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծման աշխատանքներում «Ուրան» են ներգրավել
Մարդկանց տեղավորում, բուժօգնություն, ականազերծում Արցախում․ ՌԴ ՊՆ-ն տվյալներ է ներկայացրել
Արցախում ականազերվել է մոտ 480 հա տարածք, բուժում ստացել ավելի քան 1200 մարդ․ ՌԴ ՊՆ
թեգերը:
խաղաղապահ, ականազերծում, Արցախ

Գլխավոր թեմաներ