10:19 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (110)
34 0 0

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն ՝ արցախցիները վերադառնում են խաղաղապահների ուղեկցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 235 մարդ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով 235 արցախցի է տեղափոխվել։ Ընդհանուր առմամբ, մշտական բնակության վայր է վերադարձել 48 694 փախստական», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ արցախցիները վերադառնում են խաղաղապահների ուղեկցությամբ։

Անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով գործարկված «Թեժ գծին» արդեն 575 դիմում է ստացվել։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցառումների պահպանմամբ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

2021–ի հունվարի 11–ին Մոսկվայում կայացած եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպման ժամանակ ԼՂ զարգացման թեմայով նոր հայտարարություն ընդունվեց։

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (110)

Ըստ թեմայի

Ինչու չէր կասեցվում պատերազմը, և ինչու այդ օրերին հեռացավ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը
Եթե Ռուսաստանի օգնությունը չլիներ, շատ վատ հետևանքներ կունենայինք. Միքայել Համբարձումյան
Ինչու պատերազմում ունեցանք այս արդյունքը. Միքայել Համբարձումյանը խոսել է պատճառների մասին
թեգերը:
խաղաղապահ, բնակիչ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ