02:42 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (109)
44 0 0

Ռուս ռազմական բժիկները շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել ևս 210 բնակիչ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, 2020թ․ նոյեմբերի 14 -ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրեր է վերադարձել 49264 մարդ։

Լեռնային Ղարաբաղում կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով։ Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

«ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրում մաքրվել է 1․5 հա տարածք, 1կմ ճանապարհ և 1 բնակելի շինություն։ Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 526,6 հա տարածք, 198,8 կմ ճանապարհ, 751 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23404 պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծման աշխատանքներում «Ուրան» են ներգրավել

Ռուս խաղաղապահ առաքելության շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Ընդհանուր առմամբ, ռուս մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել 1238 բնակիչների, այդ թվում՝ 157 երեխաների։

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցառումների պահպանմամբ:

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (109)

Ըստ թեմայի

Գարեգին Բ–ն Արցախի հուշարձանների խնդրով դիմել է կրոնական առաջնորդներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Փրկարարներն Արցախի Քարին տակ գյուղում կնոջ դի են հայտնաբերել
ՀՀ առաջնահերթություններից է Արցախի տարածքների դեօկուպացիան. Արա Այվազյան
թեգերը:
Ռուսաստան, խաղաղապահ, Արցախ

Գլխավոր թեմաներ