08:40 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Արցախ
Ստանալ կարճ հղումը
201 0 0

Մի քանի օրից հստակեցված կլինի, թե հայտնաբերված 1233 աճյուններից քանիսն են քաղաքացիական անձանց։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Վերջին երկու օրերին Արցախում զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները կասեցվել էին ադրբեջանական կողմի պահանջով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԱՀ ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ հունվարի 15-ին նախատեսվում էր որոնողափրկարարական աշխատանքներ կատարել Արցախի հարավային ուղղությամբ։

«Սակայն դրանք այն վայրերն են, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ և քանի որ այդ ճանապարհով Ալիևների ընտանիքը երեկ եկել էր Շուշի, աշխատանքները դադարեցվել էին։ Բայց երեկ երեկոյան հյուսիսարևելյան՝ Թալիշ, Մատաղիս ուղղություններից ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցել է երկու զոհված զինծառայողի մարմին»,- նշում է Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ աճյուններն անճանաչելի են, ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Քանի որ աճյունները հանվել են այն վայրերից, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել, ենթադրվում է, որ դրանք զոհված զինծառայողների աճյուններ են։

Այսօր փրկարարաորոնողական աշխատանքները վերսկսվել են հինգ ջոկատով չորս ուղղություններով՝ Հադրութի, Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում, նաև Շուշի քաղաքում ու Շուշիի շրջանում։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 15-ը Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 1233 աճյուն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։

Փորձաքննության են ենթարկել 3360 մարմին ու աճյուն. Արսեն Թորոսյանը նոր թվեր է ներկայացրել

Ըստ Թադևոսյանի՝ մոտակա օրերին կհստակեցվի, թե քանիսն են քաղաքացիական անձանց աճյուններ։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Ըստ թեմայի

Հայտնաբերվել է ևս 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուն
Հայաստան վերադարձած գերիները հարցաքննվել են, նշանակվել են փորձաքննություններ
Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին. Նիկողոսյան
թեգերը:
Արցախյան պատերազմ, Զոհ, աճյուն

Գլխավոր թեմաներ