03:14 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (126)
56 0 0

Ռուս խաղաղապահներն արցախցիներին հումանիտար օգնություն են ցուցաբերում, օժանդակում ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Արցախցիներին տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը Հայաստանից Արցախ է ժամանել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ նոյեմբերի կեսից մինչ այսօր ավելի քան 50 116 մարդ հայրենիք են վերադարձել։

Մասնավորապես՝ մեկ օրվա մեջ Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով 114 մարդ է տեղափոխվել։

Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է կատարել  իր խնդիրն Արցախի տարածում։ 27 դիտակետերից շուրջօրյա վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը։

Ռուս խաղաղապահներն արցախցիներին հումանիտար օգնություն են ցուցաբերում, օժանդակում ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներում։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (126)
թեգերը:
խաղաղապահ, բնակիչ, Հայաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ