23:02 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Արցախ
Ստանալ կարճ հղումը
108 0 0

Նախարարի խոսքով՝ Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածներում ամբողջությամբ վերականգնվել է գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Արցախի սոցիալական և հումանիտար խնդիրներն արդեն լուծվել են։

«Ես վստահեցնում եմ, որ Արցախում այս պահին ոչ մի սոցիալական և հումանիտար խնդիր չկա։ Դրա ամենակարևոր հաստատումն այն է, որ նոյեմբերի 10-ին Արցախում մնացել էին մի քանի հարյուր արցախցիներ, իսկ այսօր Արցախի բնակչությունը 100 հազարից ավելի է», - ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Արցախ են վերադարձել բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց տունը չեն կորցրել պատերազմի հետևանքով։ Ադրբեջանին անցած տարածքների բնակիչներից էլ մոտ 5 հազարն են վերադարձել։

Նախարարի խոսքով՝ Արցախի՝ հայկական վերահսկողության տակ մնացած հատվածներում ամբողջությամբ վերականգնվել է գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը։ Ընդ որում` բջջային հեռախոսակապի օպերատորներից մեկը Արցախի տարածքում առանց ռոումինգի կապ է ապահովում Հայաստանի հետ։

«Հայաստանի կառավարությունը 15 մլրդ դրամի չափով ուղիղ աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը։ Այս աջակցությունը հնարավորություն է տալիս արցախցիներին լիովին բավարարել իրենց պահանջները։ Այժմ Արցախի կառավարության հետ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք զգալիորեն կփոխեն բնակիչների կյանքի որակը։ Մասնավորապես, հունվարից 6 ամսով ամբողջությամբ փոխհատուցվելու է արցախցիների եկամտահարկը», - նշեց Առաքելյանը:

Արցախի բյուջեի եկամուտները նվազել են 50 մլրդ դրամով։ Նախարարի խոսքով` այդ գումարը նույնպես կփոխհատուցվի Հայաստանից։ Արցախում չեն դադարել կենսաթոշակների, պետական կառույցների աշխատակիցների աշխատավարձերի վճարումները։

«Հայաստանը մնում է Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորը։ Եվ այս հարցում ոչ մի տարբերություն չկա Արցախի և Հայաստանի քաղաքացիների միջև», - շեշտեց Առաքելյանը։

2021-ի ապրիլի 1-ից Արցախում կգործի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ, որի շնորհիվ արցախցիները կկարողանան բոլոր ծառայություններից օգտվել մեկ վայրում։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Մեսրոպ Առաքելյանն այցելել էր Ստեփանակերտ, որտեղ հանդիպել էր իր պաշտոնակից Մանե Թանդիլյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրանք քննարկել էին համատեղ իրականցվող և իրականացվելիք ծրագրերը։

Ըստ թեմայի

Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անհնար ու անընդունելի է. Արցախի նախագահ
Տունը կորցրած արցախցիների ժամանակավոր զբաղվածության հարցը կլուծվի
Այս փուլում Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի հարց չի կարող քննարկվել. Անտինյան
թեգերը:
Մեսրոպ Առաքելյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ