19:02 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Արցախ

Խաղաղապահներն ականազերծման աշխատանքներն են կատարում Մարտունիում

Ստանալ կարճ հղումը
50 0 0

Ականազերծման ընթացքում սակրավորները «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ են կիրառում:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի մասնագետներն ականազերծում են Լեռնային Ղարաբաղի Մարտունի բնակավայրի տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ բնակավայրերի ականազերծման և ծայրամասերի մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս զինծառայողների անվտանգությունն ապահովել պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ և տեղանքի մաքրման տեմպը պահպանել եղանակային բոլոր պայմաններում:

«2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների իրականացրած գործողությունների արդյունքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1191,3 հա տարածք, ավելի քան 350 կմ ճանապարհ, 1170 շինություն, այդ թվում` սոցիալական կարևորություն ունեցող 29 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 24,2 հազար պայթյունավտանգ առարկա», - հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաներն ու զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված տարածքում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Գործընթացը սկսված է․ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արցախի բանակի վերաձևավորումը
Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Արցախում խաղաղապահների ներկայության փոխարեն. Մինասյան
Ռուս խաղաղապահներն Արցախում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում. տեսանյութ
թեգերը:
Մարտունի, խաղաղապահ, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ