12:24 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Արցախ
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Վաղը ևս կշարունակվեն որոնողափրկարարական աշխատանքները։ Մինչ օրս հայտնաբերվել է 1378 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Արցախում փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4 աճյուն։ Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նախնական տվյալներով՝ դրանք ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ են:

Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն նաև վաղը՝ փետրվարի 15-ին:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն:

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ օրս գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը` զինծառայող, 2-ը` քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։

Ըստ թեմայի

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է 3 աճյուն
Քանի՞ ջոկատ է մասնակցում աճյունների որոնման աշխատանքներին
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում մահացածների աճյունները
թեգերը:
աճյուն, Արցախ

Գլխավոր թեմաներ