00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախում ռուսերենը կդառնա պաշտոնական լեզու. ԱԺ–ն ընդունեց օրենքի փոփոխությունը

© Photo : Edgar Kamalyan / official site of the Parliament of ArtsakhЗдание Национального собрания Карабаха
Здание Национального собрания Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
Բաժանորդագրվել
Պաշտոնական ոլորտում հայերեն և ռուսերեն լեզուները հավասարեցվեն են, բայց պետական լեզուն ինչպես եղել է, այդպես էլ մնում է հայերենը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի– Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր 27 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Լեզվի մասին և Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Դրանով սահմանվում է, որ Արցախում, հայերենից բացի, պաշտոնական լեզու կհամարվի նաև ռուսերենը։

Новоназначенный омбудсмен Карабаха Гегам Степанян - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2021
Արցախը նոր ՄԻՊ ունի. ԱԺ նախկին նախագահն անչափ ուրախ է, բայց ոչ այնքան Գեղամի համար

«Քաղաքացիական միացյալ դաշինքի» պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Արամ Հարությունյանը քվեարկությունից առաջ հիշեցրեց, որ պաշտոնական ոլորտում հայերեն և ռուսերեն լեզուները հավասարեցվել են այդ օրենքով, բայց պետական լեզուն ինչպես եղել է, այդպես էլ մնում է հայերենը։

Պատասխանելով հնչող քննադատություններին` նա նշեց, որ կարծում է` օրենքի նախագիծը պատշաճ ձևով հանրային քննարկումներ է անցել։

«Օրենքը մեծ հնչեղություն ունեցավ և շատ քննարկվեց ԶԼՄ–ներում։ Օրենքի հեղինակները հարցազրույցներ տվեցին տարբեր հեռուստատեսությունների։ Կազմակերպվեցին նաև սոցիալական հարցումներ այս թեմայով։ Կարծում եմ` բոլոր մեզ վերապահված պարտականությունները պահպանել ենք»,–ասաց նա։

Հարությունյանը կոչ արեց կողմ քվեարկել օրենքին։

«Արդարություն» խմբակցության անդամ, պատգամավոր, օրենքի նախագծի համահեղինակ Մետաքսյա Հակոբյանն իր ելույթում նշեց, որ օրենքի փոփոխությունն անհրաժեշտ է ներկա պայմաններում, որում արցախցիները հայտնվել են ոչ իրենց կամքով:

«Ռուսական խաղաղապահ ուժերի հետ, իհարկե, մենք պատրաստ են համագործակցության՝ ռազմական, ենթակառուցվածքային, առողջապահական, սոցիալական և այլ ոլորտներում: Իսկ ավելի ճիշտ՝ արդեն իսկ համագործակցում ենք, ինչի հետևանքով անհրաժեշտություն է աշխատանքային հարաբերությունները միանշանակ բերել օրինական դաշտ»,- ասաց պատգամավորը:

Այդուհանդերձ, Հակոբյանը նշեց, որ օրինագծի քննարկման ժամանակ ինքն առաջարկել է պաշտոնական լեզվին վերաբերող հոդվածում գրել. «ԼՂՀ պաշտոնական լեզուն գրական հայերենն է: Սակայն կարող է դրան զուգահեռ օգտագործվել նաև ռուսերենը»:

Նրա այս առաջարկը գործընկերները մերժել են:

«Ինձ համար անհասկանալի է այն բուռն հակադարձումը, որ ստացա»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ, իր գնահատմամբ, օրինագիծը նաև պատշաճ հանրային քննարկում չի անցել, իսկ հիմնավորումները եղել են չպատճառաբանված, երբեմն նաև՝ իրար հակասող:

«Ժողովուրդը չասաց՝ մի արա, այլ ավելի ընդունելի տարբերակ առաջարկեց, քանզի իմաստուն էր: Իսկ դուք՝ ըստ ձեր սովորույթի՝ ականջալուր չեք, և ձեր որոշումներն ինքնանպատակ և միաբևեռ են, ուստի ես դուրս եմ գալիս համահեղինակների խմբից և չեմ մասնակցի քվեարկությանը»,- ասաց Հակոբյանը:

Հայաստանում դեռ 25 000 արցախցի է ապրում. կառավարությունը կշարունակի աջակցության ծրագրերը

Հիշեցնենք, որ փետրվարի 17–ին հայտնի դարձավ, որ Արցախի խորհրդարանը պատրաստվում է փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում, ինչից հետո Արցախի պաշտոնական լեզուները կդառնան գրական հայերենը և ռուսերենը։

Փոփոխություններն ընդունելուց հետո օրենքում պետք է նշվեր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը։

Լրահոս
0