01:50 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD512.01
  • GBP714.82
  • EUR611.34
  • RUB7.05
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (154)
63 0 0

Ռուս խաղաղապահները 27 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը մեկ օրվա ընթացքում Արցախում 12 շենք են ստուգել, մաքրել 6 հա տարածք, 1 կմ ճանապարհ, հայտնաբերել 2 պայթյունավտանգ առարկա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ռազմամթերքից ընդհանուր առմամբ մաքրվել է 2 121 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1 844 շենք (այդ թվում սոցիալական նշանակություն ունեցող 30 օբյեկտ), հայտնաբերվել ու  վնասազերծվել է 25 613 պայթյունավտանգ առարկա», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (154)

Ըստ թեմայի

Լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, ապատեղեկատվություն է. Ավինյանը մեկնաբանել է
Ներգրավված են մինչև 15 000 զինծառայողներ. Ադրբեջանը սկսել է զորավարժությունները
Կութ գյուղն ու դպրոցը հայտնվել են ադրբեջանական զինծառայողների նշանառության տակ. ՄԻՊ
թեգերը:
ականազերծում, խաղաղապահ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ