20:30 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Արցախ
Ստանալ կարճ հղումը
84710

Արցախի ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է` արձանը տեղադրվել է առանց նախարարությանը տեղյակ պահելու:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կասկածելի հուշարձանն ապամոնտաժելու համար այսօր Արցախի ԿԳՄՍ նախարարը համապատասխան գրություն կհղի Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը։

Նշենք, որ սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացել արձանի կապակցությամբ։ Հարցն այն է, որ մի շարք մարդիկ ահազանգում են` քանդակը հայկականության հետ որևէ կապ չունի, բացառությամբ նրա, որ ներքևի հատվածում մեսրոպյան այբուբենն է: Ֆեյսբուքյան օգտատերերն ընդգծել են, որ քանդակի վերևի հատվածի բազմաթև աստղը և հուռութքը հոգևոր խորհրդանիշներ են, բայց ոչ հայկական:

Կարծիքներ կան, որ քանդակն ադրբեջանական տարրեր է պարունակում, քանի որ հուռութքը Մուհամմեդ մարգարեի աղջկա «Ֆաթիմայի ձեռք» իսլամական հմայիլն է, իսկ աստղը Ադրբեջանի գերբն է։

Արցախը պետք է վեր լինի բոլոր շահարկումներից. Դավիթ Բաբայանը` աղմկահարույց փաստաթղթի մասին

«Սա սնահավատության, կախարդանքի և Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է: Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին»,–նշված է նախարար Լուսինե Ղարախանյանի անունից տարածված հաղորդագրության մեջ։

Ասվում է նաև, որ այն, ինչ հակասում է մեր ազգային մտածողությանը և արժեհամակարգին, չի կարող տեղ ու դեր ունենալ Արցախում: Ավելին, արձանը տեղադրվել է առանց նախարարության իրազեկվածության:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրություններն այլևս տեսանելի չեն`արձանը պատվել է պոլիէթիլենային թաղանթով։

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնել էր` ինչ վերաբերում է կոնկրետ բանալուն, ապա դրա ճակատագիրը կորոշվի շուտով՝ մասնագիտական եզրակացությունից հետո:

Ո՞րն է Արցախյան պատերազմում կրած պարտության իրական պատճառը. Լևոն Տեր–Պետրոսյանի վարկածը

Ըստ թեմայի

Տեղահանվածները տուն կունենան. Արցախում մեկնարկում է բնակարաններով ապահովելու ծրագիրը
Արցախի ԱԺ 3 խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս չմեկնել Հայաստան, Արցախ, Ադրբեջան
Պուտինը և Ալիևը քննարկել են Արցախի հարցը և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը
թեգերը:
Արցախ, արձան, Հուշարձան, Ստեփանակերտ

Գլխավոր թեմաներ