05:28 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
45320

Թուրք առաջնորդն ու նրա ադրբեջանցի գործընկերը համատեղ ճեպազրույց են ունեցել Արցախի Շուշի քաղաքում և համագործակցության մասին հռչակագիր ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր Շուշիում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մի շարք հայտարարություններ է արել Հայաստանի հետ հարաբերությունների և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի մասին, հայտնում են ԶԼՄ–ները։ Շուշի Էրդողանն այցելել էր Բաքվից, ուր ժամանել էր նախօրեին։  Շուշիում կայացավ համագործակցության մասին մի շարք փաստաթղթերի, ինչպես նաև համագործակցության մասին հռչակագրի ստորագրման արարողությունը։

Ճեպազրույցի ժամանակ թուրք առաջնորդը հայտարարեց, որ Անկարան կանի իրենից կախված ամեն բան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար և կոչ արեց Երևանին համագործակցել «վեցի հարթակի» շրջանակում, որի խնդիրը Արցախի «վերականգնումն» է։

Նա հիշեցրել է, որ թուրքական կողմն առաջարկում էր աշխատել վեցակողմ հարթակի շրջանակում` Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի մասնակցությամբ։

«Մենք ուզում ենք ծաղկեցնել տարածաշրջանը։ Նախագահ Ալիևի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մենք դրա համար համապատասխան վճռականություն ունենք»,– ասել է նա։

Թուրքիայի նախագահի խոսքով` Ադրբեջանն այս պահին արագացված տեմպերով վերականգնում է Արցախի ենթակառուցվածքը, և Թուրքիան նրան կաջակցի այդ հարցում։

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան հյուպատոսություն կբացի Շուշիում, որը «պետք է ուժեղացնի թուրքական ներկայությունը տարածաշրջանում»։

«Ալիևն ու Էրդողանը Շուշի են գնում, Փաշինյանը խոսում է մեր դրոշն այրելու մասին». Սաղաթելյան

Անկարայի և Բաքվի տնտեսական համագործակցության մասին խոսելիս Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ կողմերը քննարկում են երրորդ երկրներում նավթագազային նախագծերում համատեղ ներդրումներ անելու հնարավորությունը։ Նա նաև հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մինչև 2023 թվականը քայլ առ քայլ մոտենում են փոխադարձ ապրանքաշրջանառություն մինչև 15 մլրդ դոլարի հասցնելուն։

Հիշեցնենք, որ Շուշին անցել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարվա 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ։ Դրանից հետո մարտական գործողությունները դադարեցվեցին` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների` նոյեմբերի 9-ին ընդունած եռակողմ հայտարարության համաձայն։

Ըստ թեմայի

Օնիկ Գասպարյանը դեռ պատասխան է տալու Շուշիի համար. Նիկոլ Փաշինյան
Քոչարյանը ավտոմատը ձեռքին մասնակցել է Շուշիի ազատագրմանը․ Սեյրան Օհանյան
Այցելություն Շուշի առանց «Գորշ գայլերի». արդյոք «Ստամբուլն» Էրդողանի համար գերեզման կդառնա
թեգերը:
Շուշի, Իլհամ Ալիև, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Գլխավոր թեմաներ