05:21 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Լուսանկարներ

Գնացքների վագոններն ախտահանվում են, ՀԿԵ–ն պայքարում է կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (729)
242 0 0
  • Գնացք ՀԿԵ–ի երևանյան դեպոյում (2020 թվականի մարտի 21)

© Sputnik / Aram Nersesyan
Գնացք ՀԿԵ–ի երևանյան դեպոյում (2020 թվականի մարտի 21)

ՀԿԵ–ի դեպոյում ամեն առավոտ հատուկ «արարողություն» է անցկացվում։ Ընկերության աշխատակիցները ախտահանում են վագոնները, և միայն դրանից հետո գնացքը մեկնում է Գյումրի։

Հարավկովկասյան երկաթուղու դեպոյում վաղ առավոտյան ախտահանում են Գյումրի մեկնող գնացքը, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

Գյումրի մեկնելուց առաջ ՀԿԵ աշխատակիցը քլորով մաքրում է վագոնի հատակը, հետո հատուկ ախտահանիչ նյութով մաքրում է նստատեղերը և ուղեբեռի համար նախատեսված դարակները։ Նույնը կրկնվում է Գյումրիից Երևան վերադառնալիս։

Կորոնավիրուսն ազդել է նաև երկաթգծի գործունեության վրա։ Ուղևորների թիվը կտրուկ նվազել է, սակայն գնացքը շարունակում է երթևեկել։

ՀԿԵ–ն մարտի 14-ից դադարեցրել է միջազգային ուղևորափոխադրումները` մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան–Թբիլիսի–Երևան երթուղով գնացքների երթևեկությունը։

Առևտրի կետերն ու վերելակներն ախտահանվում են. փոխքաղաքապետ

Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 160-ի։ Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում արտակարգ դրություն է սահմանել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։ Սահմանափակումներն առաջին հերթին վերաբերում են զանգվածային միջոցառումներին, ժամանցի կենտրոններին և որոշ գրասենյակներին, իսկ դպրոցները, բուհերն ու մանկապարտեզները արտակարգ դրություն հայտարարելուց մեկ շաբաթ առաջ արդեն փակ էին։ Պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Կորոնավիրուսն ընդդեմ երևանյան տրանսպորտի. վարակը նաև վարորդի գրպանին է հարվածել

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (729)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ առկա է թոքաբորբ․ նախարարը նոր մանրամասներ է հայտնել
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը դարձյալ նույն օջախներից է վարակվել
Էստաֆետը ձեզ ենք փոխանցում. Sputnik Արմենիան ևս միացավ «կարանԾինապարին». տեսանյութ
թեգերը:
Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), կորոնավիրուս, Արտակարգ դրություն, Գնացք, Հայաստան

Այլ ֆոտոշարքեր

Գլխավոր թեմաներ