10:18 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Глава центра «Модус Вивенди» Ара Папян

Արա Պապյան. Ռուս–թուրքական լարվածությունը Հայաստանին չեզոք չի թողնում

© Личная страница в Фейсбуке
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
8830

1945–46 թթ. հետո ռուս–թուրքական հարաբերություններն այսքան լարված չեն եղել, վստահեցրեց պատմաբան Արա Պապյանը։ Նա ներկայացրեց իր վերլուծությունը, թե ինչ պիտի անի Հայաստանը ռուս–թուրքական լարվածության ֆոնին։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի-Sputnik. Գոհար Սարգսյան. Ռուս-թուրքական լարվածությունը դասական պատերազմի չի հանգեցնի, սակայն երկկողմ ուժերը ռազմական բախումները կիրականացնեն երրորդ երկրի տարածքում։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը որպես լավագույն օրինակ բերում է Սիրիայում կատարվող իրադարձությունները։

«Սիրիայում կատարվողը ներսիրիական խնդիր չէ։ Մի կողմից` ակտիվ խաղացողը Թուրքիան է, մյուս կողմից` Սաուդյան Արաբիան։ Երկուսն էլ ունեն տարբեր շահեր, որոնք գործադրվում են մեկ նպատակի համար։ Թուրքիան նեոօսմանիզմի շահեր է հետապնդում, իսկ Սաուդյան Արաբիան ավելի կրոնական դրդապատճառներ ունի»,-ասաց Արա Պապյանը։

Երբ Ռուսաստանը «կանգնեց» Ասադի կողքին, դարձավ այդ երկրների աչքի փուշը։ Պատմաբանը կարծում է, որ Հայաստանը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող չեզոք դիրքում մնալ։ Բանախոսը հիշեցրեց, որ Հայաստանում ռուսական ռազմաբազա կա, բացի այդ Ռուսաստանի հետ ունենք երկկողմ և փոխադարձ պաշտպանության պայմանագրեր։

«Անհնար է նաև այն առումով, որ ռուսական սփյուռքն արդեն իսկ ներգրավված է այս գործընթացի մեջ. բազմաթիվ նամակներ են գրվում, հարցը շոշափվում է տարբեր կողմերից»,- հիշեցրեց պատմաբանըը։

Պապյանն ավելացրեց, որ Թուրքիան ինքը Հայաստանը որպես չեզոք երկիր չի ընկալում։ Նա հիշեց Դավութօղլուի հայտարարությունը, թե իբր Հայաստանը Ռուսաստանի միջոցով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է ոտնահարում։

«Բոլորս էլ գիտենք, որ այդպես չէ, սակայն միջազգային հանրությունը մեզ միշտ էլ դիտարկելու է որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր երկիր։ Այսօր մեր խնդիրն է Ռուսաստանում հատկապես ակտիվացնել աշխատանքը ու մեր շահերը հստակորեն ներկայացնել՝ օգտվելով ժամանակային պատուհանից, որը չգիտեմ ինչքան կտևի։ Բացի այդ, պետք է ավելացնել մեր ռազմական պաշտպանությունը, որովհետև եթե բանը հասնի ռազմական բախման, մենք կներքաշվենք»,-ասաց Արա Պապյանը։

Պատմաբանը նկատել է նաև Ռուսաստանից Հայաստանին տրված խոստումներ, ինչպես նաև զենքի մատակարարման ակտիվացում։ Չնայած ոմանք դա բնորոշում են որպես շահադիտական մղումներ, սակայն Պապյանը հարցին ավելի դրական է նայում։

«Իմ կարծիքով` քաղաքականության մեջ ավելի լավ է, երբ մի պետություն իր շահերից ելնելով անում է գործողություններ, որոնք համապատասխանում են նաև քո շահերին»,- հավելեց նա։

Պապյանը թեմայի վերաբերյալ իր վերլուծությունն ամփոփեց հակադրվելով այն տեսակետներին, թե Հայաստանը, խոսելով Կարսի կամ Մոսկվայի պայմանագրերի չեղարկման մասին, կվտանգի անվտանգությունը։ Ըստ նրա` եթե Թուրքիան կարողանար հարձակվել Հայաստանի վրա, դա վաղուց կաներ։

 

 

Գլխավոր թեմաներ