00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի մյունխենյան ուղերձը․ ո՞րն է Երևանի ու Բաքվի իմիջի տարբերությունը

© Sputnik / Sergey Guneyev / Անցնել մեդիապահոցПрезиденты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев во время совместного фотографирования участников неформального саммита СНГ (20 декабря 2011). Москва, Россия
Президенты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев во время совместного фотографирования участников неформального саммита СНГ (20 декабря 2011). Москва, Россия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ կառուցողական մոտեցման օրինակով Հայաստանը ցույց տվեց Իլհամ Ալիևի հայտարարությունների անհեթեթությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան․ Ալիևի անհեթեթ հայտարարությունների ֆոնին Հայաստանը կառուցողական մոտեցում ցուցաբերեց։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվրարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտնել է, որ Բաքվի դիրքորոշումը, ինչն ակնհայտը դարձավ հատկապես նախընտրական շրջանում, Եվրոպայի անվտանգության համակարգի համար հիմք ծառայող հելսինկյան սկզբունքների կոպտագույն ոտնահարում է։ Նախագահը Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ Իլհամ Ալիևի հավակնությունները «զառանցանք» է անվանել։

Բոզոյանը կարծում է, որ Սարգսյանի հայտարություններում նոր շեշտադրումներ չկային, սակայն դրանք մեծ արձագանք ունեցան Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունից հետո։

Официальный представитель министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա
Զախարովա. «Երևանը վերադարձնելու» մասին Ալիևի խոսքերը սրում են իրավիճակը

«Ի տարբերություն Ալիևի, որը «պատմական հողեր (Երևան) վերադառնալու» մասին անհեթեթ հայտարարություն էր արել` Սերժ Սարգսյանը բավականին հավասակշռված ելույթ ունեցավ։ Նա կառուցողական ուղերձ հղեց համանախագահներին ու միջազգային հանրությանը», — ասաց Բոզոյանը։

Ըստ նրա՝ համանախագահները միանշանակ ևս մեկ անգամ համոզվեցին, որ ի դեմս ապակառուցողական հայտարարություններով ներկայացող Ադրբեջանի` շատ խրթին գործընկեր ունեն։

Բոզոյանը կարծում է, որ Բաքուն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ չէ լուրջ փոխզիջումների գնալ։

«Իշխանությունները պետք է օգտագործեն դա։ Ալիևի քայլը պետք է Ադրբեջանի դեմ օգտագործել։ Շատ դժվար է այդպիսի մարդկանց վստահել, դա չի նպաստում հարցի խաղաղ լուծմանը», — ասաց Բոզոյանը։

Իշխող «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը կարծում է, որ Սարգսյանը խիստ է արտահայտնվել Ալիևի հայտարարության մասին ու հստակորեն մատնանշել է, որ այդպիսի հայտարարություններ հնչեցնելու դեպքում չի կարելի Արցախի հակամարտության կարգավորում ակնկալել։

Президенты России Армении и Азербайджана Дмитрии Медведев, Серж Саргсян и Ильхам Алиев во время трехсторонней встречи в Аль Палас Гранд отеле (27 октября 2010). Астрахань, Россия - Sputnik Արմենիա
Բաքուն խոսել է արցախյան փոխզիջումների մասին. ապատեղեկատվությու՞ն, թե՞ սառույցը շարժվեց

Փորձագետի կարծիքով՝ Սարգսյանը նշել է, որ Ալիևի հայտարարությունները հավասարակշռված ու սթափ չեն և չեն համապատասխանում հելսինկյան սկզբունքներին։

«Հայաստանի դիրքորոշումը բարձրաձայնվել է հարց-պատասխանի ժամանակ։ Արցախի ժողովուրդն ուզում է ապրել ազատ իր դարավոր հայրենիքում ու չի կարող բռնություն հանդուրժել, այդ թվում՝ երբ նրա մշակութային ժառանգությունը ոչնչացնելու փորձ է արվում», — ասաց Բեքարյանը։

Նրա խոսքով՝ Սարգսյանի բոլոր ելույթներում «կարմիր գծով» մի միտք է անցնում։ Հայաստանը ցույց է տալիս, որ չի ձգտում կարճատև դիվիդենտներ ստանալ՝ ուժի կենտրոնների հարաբերությունների սրման հաշվին։ Այն կանխատեսելի, թափանցիկ ու գործընկերների համար հասկանալի քաղաքականություն է վարում։

Բեքարյանը կարծում է, որ Հայաստանի իմիջի, դրա արտաքին քաղաքականության համար Մյունխենի համաժողովը հրաշալի հարթակ էր՝ նշանակալի արդյունքներով։

Ստեփանակերտում կարծում են, որ Ալիևի հայտարարությունները վտանգավոր են ոչ միայն հայերի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, և այդ մասին պետք է բարձրաձայնվի միջազգային հարթակներում։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զույցում նշեց, որ այդ հայտարարությունները կարող են հանգեցնել ոչ միայն օջախային, այլև տարածաշրջանային խնդիրների։

«Եթե Ադրբեջանի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում անկանխատեսելի իրադարձություններ ծավալվեն, երկարատև, լայնածավալ բախումներ լինեն, ապա այսպես թե այնպես դրանում կներքաշվեն գերտերությունները` ի դեմս ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, նաև տարածաշրջանային խաղացողների՝ Իրանի ու Թուրքիայի։ Այս մասին պետք է խոսել բոլոր միջազգային հարթակներում։ Առանցքային խնդիրն Ադրբեջանի ժողովրդավարացումն է», — ասաց Բաբայանը։

Речь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция - Sputnik Արմենիա
Բաքուն ապշել է Ռուսաստանի դիտողությունից` ի պատասխան Ալիևի արած հայտարարության

Ըստ նրա՝ պատմության մեջ չկա այնպիսի օրինակ, երբ Ադրբեջանի պես պետության հետ հնարավոր է եղել որևէ խնդրի շուրջ համաձայնության գալ։

«Քանի դեռ այնտեղ միապետություն է, այս հակամարտությունը չի լուծվի։ Ալիևի հայտարարությունները Երևանի մասին փաստում են, որ Արցախը միայն առաջին քայլն է, նրանց նպատակը հայերին ոչնչացնելն է», — ասաց Բաբայանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնել այնտեղ»։ Նա նաև նշել էր, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, և այդ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան, մինչև «ադրբեջանական հողերը» չազատագրվեն։

Լրահոս
0