00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դաշնակցականներին խժռում են. պառակտվելու և կուսակցություն ստեղծելու տրամադրություններ կան

© Sputnik / Asatur YesayantsВерховный орган партии Дашнакцутюн
Верховный орган партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է ՀՅԴ–ի ներսում ծավալված իրադարձություններին։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՅԴ-ն սկսել է խժռել հավատավոր դաշնակցականներին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Նախ կուսակցությունից հեռացվեց ՀՅԴ երկարամյա անդամ, 1992-94 թթ․ «Երկիր» օրաթերթի խմբագիր Աղվան Վարդանյանը, ապա՝ 1991-ին «Երկիրը» հիմնադրած և ԱՄՆ-ի «Ասպարեզ» թերթի երկարամյա խմբագիր Աբո Պողիկյանը։ Երկուսն էլ ՀՅԴ առաջադեմ թևից՝ 120-ամյա «ծերունուն» բարեփոխելու ջատագովներ։ Պողիկյանին կուսակցությունից հեռացնելու պատմությունն անգամ զավեշտական է»,- նշված է հոդվածում։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Ովքե՞ր կնստեն կառավարություն գնացածների պատգամավորական աթոռներին

Պարզվում է՝ նրա անդամությունը ժամանակ առաջ ինչ-որ «զանցանքի» համար կախակայել են, իսկ ապրիլի 25-ին «Ասպարեզում» տպագրվել է ՀՅԴ Փասադենայի կոմիտեի ներկայացուցիչ Արման Պաղտոյեանի հոդվածը՝ «Սխալ Մը՝ Որուն Մասին Դեռ Պէտք է Երկար Խօսիլ Ու Խորհրդածել» վերտառությամբ, որտեղ նա կարծիք է հայտնել, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը պետք է կիսի Սերժ Սարգսյանի իշխանության պատասխանատվությունը։ Զավեշտալին այն է, որ հոդվածի հեղինակին ՀՅԴ-ն ընդամենը փոքրիկ նկատողություն է տվել, իսկ Աբո Պողիկյանին՝ հոդվածը տպագրած խմբագրին, վտարել ՀՅԴ-ից։

Ընդ որում, վտարել է ոչ թե ՀՅԴ ամերիկյան կոմիտեությունը, այլ ՀՅԴ Բյուրոն՝ Հրանտ Մարգարյանի ղեկավարությամբ։ Այս պարագայում ևս ակնհայտ է, որ առիթ է պետք եղել առաջադեմ դաշնակցականին կուսակցությունից հեռացնելու համար։

Ըստ «Հրապարակի»` զավեշտը դրանով չի ավարտվել՝ ՀՅԴ ամերիկյան կոմիտեությունը հրահանգել է Պողիկյանին՝ շարունակել իր աշխատանքը, խմբագրել «Ասպարեզը», և ստացվել է, որ ՀՅԴ պաշտոնաթերթն այժմ խմբագրում է կուսակցությունից հեռացված անձ։

Թերթը գրում է, որ ՀՅԴ-ում մեծ դժգոհություններ են հասունացել ՀՅԴ ղեկավարության ու հատկապես ՀՅԴ-ն 2000 թվականից՝ 18 տարի շարունակ ղեկավարող Հրանտ Մարգարյանի նկատմամբ և անգամ պառակտվելու ու նոր կուսակցություն ստեղծելու տրամադրություններ կան։

Լրահոս
0