01:08 22 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Ռոբերտ Քոչարյան

Ինչպե՞ս է հարստացել Ռոբերտ Քոչարյանը. Վանեցյանի սենսացիոն բացահայտումը

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (75)
740206

ԱԱԾ տնօրենը խոստացավ նոր բացահայտումներ անել նաև Սաշիկ Սարգսյանի «50 %-ների» մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հրավիրված ասուլիսին խոստացավ, որ մոտ ապագայում կխոսեն ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլոց ունեցվածքների ու դրանց ձեռք բերման ուղիների մասին։

«Կներկայացվի, թե ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը` 6 միլիոն դոլար կաշառք տալով և այլն և այլն։ Ունենք ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, ունենք սխեմա, թե ինչպես է գալիս ու վերջում Քոչարյան ընտանիքը դառնում սեփականատեր։ Արդեն իսկ փողերի լվացման հոդվածով հարուցվել է քրեական գործ, բայց ապօրինի հարստացում նրանց չի սպառնում։ Իսկ խոսքը հարյուրավոր միլիոնի դոլարների մասին է»,–ասաց Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով Սաշիկ Սարգսյանի (Սերժ Սարգսյանի եղբայր) «50 %-ների» մասին խոսակցություններին` նա նշեց, որ այդ փողերը ներսի ու դրսի բանկերում են պահվում, և որ մոտ ապագայում այդ մասին բացահայտումներ ևս կլինեն։

ԱԱԾ–ը տնօրենն ասաց, որ միլիարդավոր դոլարներ է գողացված այս երկրից ու հավելեց, որ ինչ-որ մեկը թող չմտածի, որ այս ամեն ինչով սենսացիա արեցին, իրենց կլիկվիդացնեն ու կանեն ինչ ուզում են։ «Կանենք մեր գործը, նոր հաճույքով կգնանք ու կզբոսնենք մեր սիրելի քաղաքում»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (75)

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանն անպայման կհարցաքննվի. ՀՔԾ պետը խոստացավ
Ի՞նչ «այլանդակություններ է արել» Սեյրան Օհանյանը. բացահայտում են ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները
Սասուն Խաչատրյանը Մարտի 1–ի գործով նոր բացահայտում արեց
Վանեցյանն ու Խաչատրյանը հրաժարական չեն տա. նրանք ասացին, թե ինչու
Վանեցյանն ու Խաչատրյանը մեկնաբանում են Խաչատուրովի գործի մասին իրենց խոսակցությունը
թեգերը:
ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արթուր Վանեցյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ