22:47 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.09
  • GBP624.17
  • EUR554.26
  • RUB7.37
Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գնալով ավելի տարօրինակ են դառնում. Աշոտյան

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
101813

Արմեն Աշոտյանը վարչապետի պահվածքից տպավորություն է ստացել, որ նա խիստ մտահոգված է նաև իր մասնակցությամբ ձայնագրությունների առկայությամբ։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գնալով ավելի տարօրինակ են դառնում։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«ԱԺ-ում և Փարիզում անդրադառնալով հայտնի ձայնագրմանը՝ վարչապետը ոչ միայն չցրեց ամպերը, այլ միայն ապացուցեց, որ Հայաստանի դատական համակարգի վրա ունի անմիջական և ուղղակի ազդեցություն։ Այդ քրեական գործով նրա հայտարարությունների դինամիկան և շրջադարձները ցույց են տալիս, որ մեզ համառորեն և անհաջող կերպով փորձում են մոլորեցնել»,- գրել է նա։

Ըստ Աշոտյանի` առավել մտահոգիչ է, որ վարչապետի պահվածքից ստեղծվում է կայուն տպավորություն, որ նա խիստ մտահոգված է նաև իր մասնակցությամբ ձայնագրությունների առկայությամբ։

«Եվ Աստված գիտի, թե ինչ նոր հարվածներ է ստանալու գործող վարչախումբը, և ինչ նոր մարտահրավերներ կառաջանան Հայաստանի համար»,- գրել է նա։

Աշոտյանի խոսքով` երբ իշխանությունը դառնում է այդքան խոցելի, խոցելի է դառնում ամբողջ պետությունը։ Եվ այս իրավիճակում Ազգային ժողովը պետք Է դառնա իրականությունը բացահայտող և Սահմանադրությունը գործադիրի ոտնձգություններից պաշտպանող կարևորագույն ինստիտուտը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի` համացանցում հայտնված աղմկահարույց հեռախոսազրույցին։

«Հանկարծ չփորձեք մեզ շանտաժի ենթակել ՝ մեր հեռախոսները լսելով։ Նախ ասում եմ՝ էդ հեռախոսները լսողներին մենք արմատախիլ ենք անելու, որովհետև ինչ է նշանակում երկրի Ազգային անվտանգության տնօրենին կամ Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսը լսել, այսինքն՝ իրենք ուզում են ասել, որ պետության մեջ պետություն կա, էդ են ուզում ասել։ Չի կարող լինել պետություն պետության մեջ, ես դա թույլ չեմ տա։ Դա մաֆիա է պետության մեջ, և այդ մաֆիան ջախջախվելու է»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք`սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Նախկին 3 պաշտոնյաները մեղադրվում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Ըստ թեմայի

Գաղտնալսման բոլոր հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն. Վանեցյան
Աշոտյանն առաջարկում է քննել պաշտոնյաների գաղտնալսման պատմությունը
Ո՞վ է գաղտնալսել պաշտոնյաներին. Նիկոլ Փաշինյանի հեռախո՞սն էլ է «լոմած»
«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին
Քոչարյան. «Պետք է հասկանալ` գաղտնալսումը որտեղից է արված, որ ուժերն են, ում է ձեռնտու»
Ո՞վ կքաղի գաղտնալսման դառը պտուղները. անհոգություն, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս
Գաղտնալսումների հարցը հասավ ԵԽԽՎ. Հայաստանի հարցը կքննարկվի Մոնիթորինգային հանձնաժողովում
Փաշինյան. «ԱԱԾ–ի ու ՀՔԾ–ի ղեկավարների զրույցի գաղտնալսման մեջ արտաքին հետք չկա»
Փաշինյանի՞ն էլ են գաղտնալսում. փորձագետը` պաշտոնյաների անհոգության մասին
VivaCell-MTS-ը պատասխանեց ԱԱԾ պետին գաղտնալսելու մեղադրանքին. Խաչատրյա՞նն է եղել թիրախում
Գաղտնալսման դեպքով Գլխավոր դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել
Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. առիթը գաղտնալսումներն են
11 պատգամավոր կքննեն Հայաստանում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների խնդիրը
«Թշնամին չի ննջում». Թևան Պողոսյանը` գաղտնալսման աղմկահարույց միջադեպի մասին
թեգերը:
Արմեն Աշոտյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ