13:16 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Антониу Гутерреш

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Փաշինյան–Ալիև հանդիպմանը

© Sputnik / Григорий Сысоев
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
179 0 0

Գուտերեշը ողջունել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանձնառությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կայացավ մարտի 29-ին Վիեննայում։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության կայքում:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է այն շեշտադրումը, որ առաջնորդներն արել են խաղաղության հաստատման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և հաջող բանակցություններին ուղղված հետագա քայլերի համար»,– նշված է հայտարարության մեջ:

Գուտերեշը նաև ողջունել է հրադադարի ամրապնդման և մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով երկխոսության շարունակման հարցում նրանց հանձնառությունը:

Նա Մինսկի խմբին շնորհակալություն է հայտնել միջնորդական կարևոր դերի համար և վերահաստատել, որ ՄԱԿ-ը լիովին աջակցում է նրանց շարունակական ջանքերին:

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Ալիևի երեկվա հանդիպումն անցել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։

Լայնաֆորմատ հանդիպմանը հաջորդել էր Փաշինյան–Ալիև առանձնազրույցը։ Հետո հանդիպումը կրկին շարունակվել էր արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Հանդիպման նախաձեռնողները հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն էին:

Հիշեցնենք, որ սա Փաշինյանի ու Ալիևի հինգերորդ հանդիպումն է։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2018 թվականի հունիսի 14–ին Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։ Նրանց ծանոթացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երկրորդ հանդիպումը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 28–ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ Առաջնորդները կարճատև զրույց էին ունեցել, որի ընթացքում որոշվել էր օպերատիվ կապ հաստատել։ Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 7–ին Սանկտ Պետերբուրգում։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցել էին ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Չորրորդ հանդիպումը կայացել էր 2019 թվականի հունվարի 22–ին Դավոսում։ ՀՀ վարչապետը տնտեսական համաժողովի ժամանակ հերթական ոչ պաշտոնական հանդիպումն էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Վիեննայի այս հանդիպումը նրանց առաջին պաշտոնական հանդիպումն է։

Ըստ թեմայի

Փաշինյան–Ալիև հանդիպումն ավարտվեց. 3 ժամ 15 րոպե
Մինսկի խմբի համանախագահը խոսել է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին. Tert.am
Ավստրիայի կանցլերը Վիեննայում առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ. էլ ի՞նչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը
թեգերը:
Միացյալ Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ), Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ