23:29 11 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.22
  • GBP610.79
  • EUR526.33
  • RUB7.47
Ռոբերտ Քոչարյանը և Արկադի Ղուկասյանը

Գլխավոր դատախազությունը երկու բողոք է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով

© Sputnik / Aram Nersesyan ,
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյանի գործը (337)
169 0 0

ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի երկու որոշումները։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը։

«Մենք բողոքարկել ենք գործի վարույթը կասեցնելը և Սահմանադրական դատարան ուղարկելը, ինչպես նաև Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին որոշումը», – ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (337)

Ըստ թեմայի

Ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը ոստիկանների ուղեկցությամբ շրջում
Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ ուղարկված դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է
Քոչարյանի և մյուսների գործը Սահմանադրական դատարանին փոխանցելը կոնկրետ նպատակ ունի.Այվազյան
թեգերը:
Հայաստան, ՀՀ դատախազություն, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ