09:37 21 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյանն ու Նուրսուլթան Նազարբաևը

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ

© Photo: official site of the President of Kazakhstan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
178 0 0

ՀՀ վարչապետը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ քննարկում է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Երևանում կայանալիք նիստի հետ կապված հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամից հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր։

Հիշեցնենք` երեկ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ավելի վաղ` նաև ԵԱՏՄ անդամ այլ երկրների նախագահների հետ: Քննարկման առանցքում ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ կապված հարցերն են ու երկկողմ հարաբերությունների օրակարգերը։

«Մենք աշխարհաքաղաքական խաղերի մեջ չենք մտնելու». Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին

Փաշինյանը Վիետնամ է մեկնել հուլիսի 4-ին։ Հուլիսի 7-ին նախանշված է նաև նրա այցը Սինգապուր։

ԵԱՏՄ–ի ներսում ավտոարդյունաբերության զարգացումը Հայաստանին էլ է պետք. Խաչատրյան

Ըստ թեմայի

Ինչպես են Վիետնամում դիմավորել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին. տեսանյութ
Մեր կոնյակն ու գինին կարող են գրավել վիետնամական շուկան. Սուան Ֆուքն ընդունել է Փաշինյանին
Փաշինյանն ու Նգանը հանդիպել են և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ