21:29 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Աննա Նաղդալյան

Աննա Նաղդալյանը պատասխանել է Սլովակիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
11120

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատել է, որ համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումներն իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ:

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով Սլովակիայի ԱԳ նախարարի՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու հայտարարությանը։

Աննա Նաղդալյանը հաստատել է, որ համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում:

Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Մամեդյարովին

«Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու»,–ասել է Նաղդալյանը:

Նշենք, որ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը պատրաստակամություն էր հայտնել Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու համար։

Ըստ թեմայի

Բաբայան. «Հաշվի առնելով Ադրբեջանի պահվածքը՝ դժվար է այս պահին որևէ բեկում արձանագրել»
Մտադիր չեմ տեղի տալ Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքին. Զատուլին
ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Հայաստան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Աննա Նաղդալյան

Գլխավոր թեմաներ