14:43 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Զոհրաբ Մնացականյան

Հայաստանն ունի իր օրակարգը. Մնացականյանը` Ադրբեջանում ընթացող քաղաքական պրոցեսների մասին

© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (298)
62 0 0

Նախարարի խոսքով` մեկ տարվա ընթացքում Հայաստանն ի ցույց դրեց իր կարողություններն ու լրջությունը ԼՂ հիմնահարցի լուծման խաղաղ գործընթացի մեջ ներգրավելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերը — Sputnik. Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացում Հայաստանն ունի իր օրակարգը, որի շուրջ էլ աշխատում է։ Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները հնարավո՞ր է ազդեն նրանց արտաքին քաղաքականության վրա։

Ադրբեջանի խորհրդարանը (Միլի Մեջլիսը) այսօր` դեկտեմբերի 2-ին, հատուկ նիստի ժամանակ հայտարարել է ինքնալուծարման մասին։

«Մենք հավատարիմ ենք Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ Այս մեկ տարվա ընթացքում ի ցույց դրեցինք մեր կարողություններն ու լրջությունը խաղաղ գործընթացի մեջ ներգրավելու և արդյունավետ աշխատելու հարցում»,–ասաց Մնացականյանը։

Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում պետք է կայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Մնացականյանը նշեց, որ այդ հանդիպման շուրջ աշխատել են, իսկ հանդիպման ժամանակ ինքը ներկայացնելու է հայկական կողմի գերակայությունները։

«Մենք ունենք մեր գերակայությունները, և գնում ենք մեր աշխատանքները կատարելու»,–ասաց նախարարը։

Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. Լավրովը Բաքու է մեկնում

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը այսօր` դեկտեմբերի 2–ին հայտնել էր, որ դեկտեմբերի 4–ին Բրատիսլավայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն ինչպես էսկալացիայի նվազեցմանն ուղղված, այնպես էլ խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանն առնչվող հարցեր։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (298)

Ըստ թեմայի

«Իրականում».Արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցի գերեվարված իգիլականների կհանդիպե՞նք
Արցախի սահմանին կրակոցների թիվն էականորեն նվազել է
Արցախում զինծառայող է մահացել, ևս մեկը վիրավորվել է
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Էլմար Մամեդյարով, Զոհրաբ Մնացականյան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ