09:46 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (143)
581 0 0

Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսաստանցի զինվորականները ստուգում են Հայաստանում տեղակայված օբյեկտներից մեկի ոչնչացման մասին չորեքշաբթի օրը տարածված տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Երևանը օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու առնչությամբ, ՌԻԱ Նովոստիին ասել է Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ին հարված են հասցրել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Քարվաճառի (Քելբաջար) մոտ մարտական հերթապահություն իրականացնող տեխնիկային։ Ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 14-ամյա անչափահաս է վիրավորվել։

«Այս պահին հայկական կողմից կազմակերպությանը չեն դիմել»,-գործակալությանն ասել է Զայնետդինովը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարվածի փաստը նշելով, որ ժամը 08.36-ին Հայաստանի սահմանամերձ շրջանում՝ Քելբաջարի շրջանի մոտ, հրթիռային համակարգ է ոչնչացվել։ Հարվածը հասցվել է լոկ այն պատճառով, որ տեխնիկան ենթադրաբար պատրաստ է եղել  հարված հասցնել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսաստանցի զինվորականները ստուգում են Հայաստանում տեղակայված օբյեկտներից մեկի ոչնչացման մասին չորեքշաբթի օրը տարածված տեղեկությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հարվածից հետո հայտարարություն տարածեց նշելով, որ մինչև այդ պահը ՀՀ տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, բայց այսուհետ ՀՀ ԶՈւ–ն իրեն իրավունք է վերապահում թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (143)

Ըստ թեմայի

Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողով կանցկացվի. ժամկետները հայտնի են
ՀԱՊԿ-ում կարծում են` Ղարաբաղյան հակամարտությունը չի տեղափոխվի Հայաստանի տարածք
ՀԱՊԿ –ը դեմ է ղարաբաղյան հակամարտությանը երրորդ ուժի միջամտությանը. Զաս
թեգերը:
Արցախյան պատերազմ, Ադրբեջան, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ