20:25 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
242 0 0

Ընդդիմադիր պատգամավորն իր գործընկերներին կոչ արեց անհատապես հայտարարել, թե ով է ստորագրել երեկ տարածված հայտարարության տակ, որպեսզի հանրությունն իմանա, թե ովքեր են կիսում պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Երեկ ուշ երեկոյան տարածած հայտարարությամբ «Իմ քայլը» խմբակցությունը, ըստ էության ընդունում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության պատասխանատվությունը։

Այսօր ՀՅԴ գրասենյակում կայացած 17 ընդդիմադիր կուսակցությունների համատեղ ասուլիսում, մեկնաբանելով «Իմ քայլի» հայտարարությունը, ասաց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։

«Մինչև երեկ մենք հույս էինք հայտնում, որ «Իմ քայլը» տեղյակ չի եղել ստորագրված խայտառակ պայմանագրի մասին։ Սակայն, նախօրեին տարածած հայտարարությամբ «Իմ քայլի» պատգամավորներն ընդունեցին, որ կիսում են այս դավաճանական հայտարարության պատասխանատվությունը»,– ասաց Տոնոյանը։

Իվետա Տոնոյանը հայտնեց, որ տեղեկություններ ունի, թե «Իմ քայլի» որոշ պատգամավորներ արդեն հայտնում են, որ տեղյակ չեն եղել այդ հայտարարության մասին, կամ տեղյակ են եղել տեքստի միայն որոշակի հատվածից։

Ընդդիմադիր պատգամավորն իր գործընկերներին կոչ արեց անհատապես հայտարարել, թե ով է ստորագրել երեկ տարածված հայտարարության տակ, որպեսզի հանրությունն իմանա, թե ովքեր են կիսում պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ։

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն էլ անդրադարձավ «Իմ քայլի» հայտարարության մեջ ընդդիմությանն ուղղված կոնկրետ պահանջներին։

«Պարտության սիմվոլ հանդիսացող կուսակցությունը` «Իմ քայլը» ուլտիմատումի պես է խոսում մեզ հետ` տվեք ձեր ճանապարհային քարտեզը, ինչպես եք տեսնում լուծումները։ Դուք ժողովրդի հետ ճանապարհային քարտեզով հանձնեցի՞ք մեր հողերը, Արցախը։ Իհարկե ոչ։ Մեր թիկունքում դուք բանակցում էիք»,– ասաց Գալստյանը։

Հիշեցնենք` անցած գիշերը, կեսգիշերն անց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել` ընդդիմությունից մասնավորապես պահանջելով հստակ հայտարարել, որ իրենք կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը, ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից և պատերազմի շարունակմանը:

Ըստ «Իմ քայլի»` այս հայտարարությունն անելուց հետո ընդդիմադիր ուժերը պարտավոր են նաև ներկայացնել առաջարկվող վերսկսվելիք պատերազմում հաղթանակի հասնելու ճանապարհային քարտեզը:

Իշխող խմբակցությունը հայտարարել էր նաև, որ ստեղծված պատմաքաղաքական իրավիճակում հայտարարված պայմաններն ընդունելը միակ հնարավորությունն էր խուսափելու Արցախի ամբողջական կորստից և հազարավոր մարդկային զոհերից:

«Իմ քայլի» հայտարարությանը նախորդել էր ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքն ու երթը դեպի կառավարության գլխավոր մասնաշենք, ապա՝ Ազգային ժողով։ Նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

ԱԺԴ-ի դիմաց ծխագլանակ նետվելուց հետո հանրահավաքի մասնակիցները հորդորեցին հավաքվածներին տուն գնալ՝ սադրանքներից խուսափելու համար։

ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարները պահանջում են չեղարկել եռակողմ հայտարարությունը

Ըստ թեմայի

Հավաքի կազմակերպիչները ցուցարարներին կոչ արեցին գնալ տուն
Ցուցարարներն «Իմ քայլի» պատգամավորներին 2 ժամ են տվել. անվտանգությունը երաշխավորում են
Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում սպասում է պատգամավորներին և Նիկոլ Փաշինյանին
թեգերը:
հայտարարություն, «Իմ քայլը» խմբակցություն, ընդդիմություն

Գլխավոր թեմաներ