12:58 24 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
86010

Արմեն Սարգսյանի խոսքով՝ վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իր ներուժի մոտ 5 տոկոսը, որովհետև այդպիսին է Հայաստանի ներկայիս Սահմանադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Մասնավոր այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է նախագահի կայքը։ Նրանք հարցրել են նախագահին Արցախի և Հայաստանի իրավիճակից, քննադատական գնահատականներ հնչեցրել ՀՀ կառավարության և նախագահի հասցեին։

«Դժգոհություններ են հայտնվել նաև նախագահի և նախագահական ինստիտուտի վերաբերյալ, միաժամանակ, նշվել է, որ այն Հայաստանում իշխանության միակ ինստիտուտն է, որը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ կոչ արել կառավարությանը հրաժարական տալ», - ասված է հաղորդագրությունում։

Президент Армен Саркисян встретился с представителями российских армян (29 ноября 2020). Москва
© Photo / official site of the President of RA
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ի պատասխան քննադատություններին Սարգսյանը ասել է, որ վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իր ներուժի մոտ 5 տոկոսը, որովհետև այդպիսին է Հայաստանի ներկայիս Սահմանադրությունը։

«Ինձ համար ամենամեծ ցավն այն է, որ 2,5 տարիների ընթացքում օգտագործվել է իմ ներուժի մոտ 5 տոկոսը։ Ոչ թե այն պատճառով, որ չեմ առաջարկել կամ պնդել, այլ որովհետև այդպիսին են մեր Սահմանադրությունն ու պետությունը։ Այս տարիներին ես մշտապես փորձել եմ օրենքները և Սահմանադրությունը չխախտել։ Այս երկու տարիներին ես դրանք չեմ խախտել՝ իմ նյարդերի հաշվին», - ասել է Սարգսյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա

Նախագահն ասել է, որ ցանկալի են արտահերթ ընտրությունների, ժամանակավոր ազգային միասնության կառավարության, Սահմանադրության փոփոխության հանրաքվեի կազմակերպումը։ Անդրադառնալով այն հարցին, թե ով կարող է լինել հաջորդ վարչապետ, նախագահը ասել է, որ երկրի համար ավելի էական են կայացած ինստիտուտները, ոչ թե հաջողակ անհատները։

Президент Армен Саркисян встретился с представителями российских армян (29 ноября 2020). Москва
© Photo / official site of the President of RA
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Մենք մշտապես մեր խնդիրների լուծումները կապում ենք ինչ-որ անհատի հետ։ Երբ մեկը դառնում է նախարար, ապա կարծում է, որ նախարարությունն իրենն է, և մարդիկ ևս կարծում են, որ նախարարությունն նրանն է։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ, շատ հաճախ, նախարարությունները չեն աշխատում՝ որպես ինստիտուտներ, այլ՝ աշխատում են որպես այդ մարդու սեփականություն։ Չի կարող երկիրը պատերազմ հաղթել՝ չունենալով ուժեղ ինստիտուտներ», - ասել է նախագահը։

Հավակնո՞ւմ է արդյոք վարչապետ դառնալ. պատասխանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Սարգսյանը ասել է, որ ինքը չի հավակնում վարչապետ դառնալուն, բայց իր դերը տեսնում է այդ մարդուն օգնելուն։ Ինչ վերաբերում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Սարգսյանը ասել է հետևյալը․ «Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ»։

Նշենք, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 16 ընդդիմադիր կուսակցություններ (սկզբում 17-ն էին՝ ներառյալ «Ալյանսը» - խմբ․) հանրահավաքներ են անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ 

Նույն պահանջով կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց մի քանի օր է՝ հացադուլավորներ են նստած։

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ. ՀՀ նախագահը 2 խնդրի մասին է խոսել
Հորդանանի թագավորը կաջակցի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու վերանորոգմանը. Արմեն Սարգսյան
«Դու պետք է կարողանաս նույնիսկ թշնամիներին մոտ լինել կամ մոտիկից իմանալ». Արմեն Սարգսյան
թեգերը:
Հայ համայնք, Մոսկվա, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ