00:27 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
55610

Վարչապետի միասնական թեկնածուն Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքի ժամանակ կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձևաչափը՝ ձևավորելով Հայրենիքի փրկության շարժում: Ընդդիմությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև,  փոշիացնելով տասնյակ տարիների՝ մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը: Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն, որի քաղաքական ու իրավական ամբողջական գնահատականը կտրվի առաջիկայում:

Փաշինյանի և նրա վարչախմբի գործունեության յուրաքանչյուր ժամը մեր պետականությունը հյուծող և ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ուղղված սպառնալիք է: 

Ակնհայտ է, որ բոլոր ոլորտներում ձախողված վարչախումբն անկարող է դիմագրավել աշխարհաքաղաքական  մարտահրավերները,  հաղթահարել երկրում օրավուր խորացող  քաղաքական, սոցիալական, տնտեսական և հոգեբարոյական ճգնաժամը: Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է: Ելնելով ստեղծված իրավիճակից,  հաշվի առնելով հանրության լայն շրջանակների պահանջը, 17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձևաչափը՝ ձևավորելով Հայրենիքի փրկության շարժում:

Շարժումը համահայկական է և վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների:

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարում է.

  1. Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության  կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
  2. Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ  բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն:
  3. Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Միաժամանակ, նա ստանձնում է պարտականություն՝ մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ԸՕ-ին համապատասխան հավասար  պայմաններ  երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար:
  4. Վարչապետի միասնական թեկնածուն՝  2020թ. դեկտեմբերի 5-ին` ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Այս իշխանությունների օրոք տեղին չէ նույնիսկ Հանրային խորհրդի անդամ լինելը. Գագիկ Գինոսյան

Ըստ թեմայի

Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները
Արցախի համաձայնագիրն ավելի վատն է, քան Բրեստի պայմանագիրը. Արցախի նախագահի խորհրդական
Ինչպես չսխալվել սահմանները գծելիս․ պարզաբանում է ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը
թեգերը:
Վազգեն Մանուկյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ