22:44 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
13901

ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ կարգավորման հարցի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՀՀ առաջնահերթություններից է Արցախի տարածքների դեօկուպացիան։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Մեզ համար առաջնահերթություն է արցախցիների` իրենց մշտական բնակության վայր վերադառնալը կազմակերպելը։ Որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ` Հայաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային պոտենցիայի փոխշահավետ օգտագործման ուղղությամբ։ Սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է փոխադարձ վստահություն»,–ասաց նախարարը։

Այվազյանն ասաց նաև, որ ԼՂ կարգավորման հարցի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ ՀՀ–ն պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո շարունակել ԼՂ կարգավորման խաղաղ գործընթացը` հիմնված հիմնարար սկզբունքների վրա և այն տարրերի, որոնք չեն արձանագրվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։

Նրա խոսքով` ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է, սակայն դեռևս ոչ մի հակամարտություն չի լուծվել ուժի կիրառմամբ։ Այն կարող է հակամարտության մեջ նոր փուլ ձևավորել, սակայն այն չի կարող հակամարտությունը լուծել։ Այվազյանը նշեց` միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների հետևանքների վերացման համար։

Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից առանցքային դրույթների խախտումներով. արտգործնախարար

Բացի այդ, Այվազյանը նշեց, որ Հայաստանը բարձր մակարդակով հետապնդում է գերիների վերադարձի խնդիրները, ինչի համար համագործակցում է միջազգային կառույցների հետ։

Ըստ թեմայի

Ադրբեջանը կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարությունը. Արցախի ԱԳՆ
Հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Ադրբեջանցի զինծառայողները վթարի են ենթարկվել Շուշիի մոտ․ մեկը մահացել է, 2-ը վիրավոր են
թեգերը:
օկուպացիա, Արցախ, Ադրբեջան, Արա Այվազյան

Գլխավոր թեմաներ