23:56 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
182 0 0

Փոխվարչապետը նաև շեշտեց, որ Սյունիքում սահմանները թե՛ հայկական ու թե՛ ադրբեջանական կողմից ներկա պահին հսկում են սահմանապահ զորքերը:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը առանց Ռուսաստանի միջնորդության որևէ այլ փաստաթուղթ չեն ստորագրել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Սյունիքի սահմանանշման աշխատանքների մասին:  

«Բացի այն հայտարարություններից ու փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ- Գորիս ճանապարհահատվածին վերաբերող, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նաև շեշտեց, որ Սյունիքում սահմանները թե՛ հայկական ու թե՛ ադրբեջանական կողմից ներկա պահին հսկում են սահմանապահ զորքերը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, թե Սյունիքում որ համայնքում որքան տարածք ենք կորցրել. Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։

Հարությունյանը Մուրադովին է ներկայացրել ադրբեջանական կրակոցների արձանագրությունները

Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից ենք զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։

Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Հավելենք, որ եռակողմ հայտարարության մեջ ՀՀ սահմանների վերաբերյալ կետ չկա։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

թեգերը:
Ռուսաստան, Տիգրան Ավինյան, Սյունիք, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ