11:09 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
188 0 0

Տիգրան Ավինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ բացի նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից, ևս մեկ պայմանավորվածություն կա Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասին, քանի որ այդ ճանապարհն անցնում է «վիճելի տարածքներով»։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի, Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը տեղյակ չէ Ադրբեջանի հետ Սյունիքի Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի վերաբերյալ պայմանավորվածության մասին, որի մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Փետրվարի 10-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ բացի նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից, ևս մեկ պայմանավորվածություն կա Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի մասին, քանի որ այդ ճանապարհն անցնում է «վիճելի տարածքներով»։

«Ես տեղյակ եմ միայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից, այսօր կառավարությունում լրագրողներին հայտնեց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նոր պայմանավորվածության մասին է խոսում Ավինյանը։

Հարցին, թե մտահոգիչ չէ՞, որ ինքն ԱԳ նախարարն է ու տեղյակ չէ այդ փաստաթղթի մասին, Արա Այվազյանն ասաց. «Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի վերաբերյալ և պատասխանատու է այդ մասով, մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք»:

Մյուս հարցին՝ չի՞ հետաքրքրվել ինքն Ավինյանից, թե այդ ինչ պայմանավորվածություն է, Այվազյանն առաջարկեց դա անել իրենց՝ լրագրողներին։

Հայաստանն ու Ադրբեջանն առանց Ռուսաստանի Սյունիքի մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել էր, որ Կապան այցի ժամանակ տեղեկացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հուշագրի մասին, որով կարգավորվում է երթևեկությունը Գորիս-Կապան ճանապարհին։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Ըստ թեմայի

Հարբած ադրբեջանցիները կրակում են Սյունիքի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ
Ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Սյունիքի համայնքներում պետք է բացառվի. ՄԻՊ
Հայկական սահմանամերձ տարածք. Ներքին Խնձորեսկում չգիտեն` որն է այժմ սահմանը. տեսանյութ
թեգերը:
Ադրբեջան, Սյունիք, Հայաստան, Արա Այվազյան

Գլխավոր թեմաներ