21:57 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
164 0 0

Սարգսյանի խոսքով` միշտ հնարավոր է խնդիրների լուծման ուղիներ գտնել առանց ռազմական գործողությունների:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ արցախյան վերջից պատերազմից կարելի էր խուսափել:

«Շատ բարդ է ասել, ինչ կլիներ` եթե այսինչ բանը լիներ։ Բայց ինձ թվում է՝ հնարավոր էր խուսափել պատերազմից։ Ես 30 տարի զբաղվել եմ դիվանագիտությամբ, հանդիպել եմ տարբեր երկրների ղեկավարների հետ ու կարծում եմ` որ միշտ հնարավոր է  այդպիսի խնդիրների լուծման ուղիներ գտնել առանց ռազմական գործողությունների», – ասել է նախագահը։

Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծում էր անհրաժեշտ հաղորդակցման, երկխոսության մեխանիզմները: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում մարդիկ հավատում էին, որ պատերազմն արդեն ավարտված է, հարցն արդեն լուծված էր:

«Իսկ այն հեռու էր լուծում ստանալուց: Մանավանդ Ադրբեջանն անընդհատ խոսում էր ապագա պատերազմի մասին: Պետք էր որոշակի քայլեր ձեռնարկել Ղարաբաղի պաշտպանունակությունը ամրապնդելու, ավելի ժամանակակից ռազմական ենթակառուցվածք ստեղծելու, ինչպես նաև Ղարաբաղը տնտեսապես ավելի արդյունավետ դարձնելու համար», – ասել է նա։

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն ինքը դեռ փնտրտուքների մեջ է` խորհրդարանական լինի, թե նախագահական, դեմոկրատական լինի, թե ոչ։ Հայաստանի բնակչության մեծ մասն անգամ չի կողմնորոշվել` որ ուժին է քվեարկելու առաջիկա ընտրություններում։ Ըստ Սարգսյանի` այդ խառնված վիճակը միայն խանգարել է մեզ։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ին մեկնարկած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Խաղաղապահները տեղակայվեցին 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ձախողումն էր. Այվազյան
Պատերազմին վերջ դնելու հարցում Պուտինի անձնական դերի մասին բոլորը պետք է հիշեն. Պեսկով
Նոր մոտեցումներ` պատերազմից հետո. որո՞նք են ՀՀ ԱԳՆ–ի առաջնահերթությունները
թեգերը:
Պատերազմ, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ