17:42 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Անի Սամսոնյանը կարծում է, որ ընտրողների 47 տոկոսին դեռ կարելի է կողմնորոշել քարոզարշավի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. «Լուսավոր Հայաստանը» չի շտապում պատրաստվել արտահերթ ընտրություններին. ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց` սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

«Ցուցակներ դեռ չենք պատրաստում մենք, քանի որ կարծում ենք` սխալ է դրանով զբաղվել հիմա։ Սպասում ենք` վարչապետը հրաժարական տա, որպեսզի հասկանանք` արտահերթ ընտրություններ լինելո՞ւ են, թե՞ ոչ»,–ասաց Սամսոնյանը։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությանը` Սամսոնյանը նշեց, որ դրա շուրջ կոնսենսուս չի եղել։

Ինչ վերաբերում է ընտրություններին ԼՀԿ-ի հնարավորությունների մասին` Սամսոնյանը նշեց, որ չեն գնում ընտրությունների մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու համար։ Նրա խոսքով` մարդկանց 47 տոկոսը չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու, և հիմա յուրաքանչյուր քաղաքական ուժի առաջադրանքը պետք է լինի նրանց կողմնորոշելը։ Սամսոնյանը վստահեցնում է` քարոզարշավը որոշիչ դերակատարում է ունենալու։

«Մենք ծրագիր ենք ներկայացնելու, որտեղ կա անվտանգության և արտաքին քաղաքականության բաղադրիչը, որոնցով էլ կներկայացնենք մեր հետագա անելիքները։ Կարծում եմ` պետք է դուրս գալ այն պարզունակ մոտեցումներից, թե Թուրքիան մեր թշնամին է կամ թշնամին չէ. մենք ունենք հակառակորդներ, որոնք սպառնում են մեր գոյությանը»,–ասաց Սամսոնյանը։

Նա հավելեց նաև, թե ինչու են այժմ խաղաղասիրության կոչերը միայն մեզ պարտադրում։

Հիշեցնենք, որ 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։ ԱԺ–ն, սակայն, ապրիլի 1-ին հաստատեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։

Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

Ըստ թեմայի

Պայքարի ապակենտրոնացում կամ պատասխան Փաշինյանին. ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը
Ինչպես է ընդդիմությունը բացում Բաղրամյան պողոտան. տեսանյութ
Ընդդիմությունն առաջարկում է բարձրացնել պայմանագրային ծառայության շեմը
«Քոչարյան» դաշի՞նք կստեղծվի. ինչ են պայմանավորվել ընդդիմության լիդերները. «Ժողովուրդ»
Ընդդիմությունը երթով անցնում է Երևանի կենտրոնով. տեսանյութ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Անի Սամսոնյան

Գլխավոր թեմաներ