08:49 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյան (465)
345 0 0

ՀՀ նախկին նախագահը ներկայացրել է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ներկայիս ու պատմական սպառնալիքները:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանի ամենամեծ սպառնալիքը գալիս է Թուրքիայից: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նման տեսակետ է հայտնել ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում՝ պատասխանելով հարցին, թե ներկա պահին ո՞րն է Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը:

«Սպառնալիքը մեր նկատմամբ էքզիստենցիալ է, պատմական, այն այդպես է ընկալվում հայերի կողմից, և մենք թուրքերի կողմից ևս ընկալվում ենք որպես սպառնալիք: Սրանով էլ բացատրվում են փակ սահմանները, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը»,- ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահը նշել է, որ սպառնալիքը արտահայտվում է նրանով, որ սահմանների բացման դեպքում Թուրքիան ամեն ինչ կանի, որ Հայաստանը վերածի Աջարիայի պես մի բանի՝ բիզնեսում, տնտեսության մեջ իր ներկայության իմաստով:

«Ես այստեղ հստակ սպառնալիք եմ տեսնում»,- ասել է Քոչարյանը:

Նա նաև շեշտել է, որ Հայաստանի պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան նյարդայնացնում է ոչ միայն Թուրքիային, այլև ամերիկացիներին ու շատ-շատերին: Սրանով է Քոչարյանը բացատրում նաև այն հանգամանքը, որ Հայաստանում ակտիվորեն աշխատում են պարտված պատերազմում Ռուսաստանին մեղադրող ուժերը:

 

թեմա:
Ռոբերտ Քոչարյան (465)

Ըստ թեմայի

Հայտնի է` ինչ ձևաչափով Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Չեմ կարծում` դա նրանց կհաջողվի. Քոչարյանը` իր դեմ հարուցված քրգործը վերաորակավորելու մասին
Ռոբերտ Քոչարյանը ռևանշ կանի՞ Արցախում, եթե իշխանության գա. նա պատասխանել է այս հարցին
թեգերը:
սպառնալիք, Ռոբերտ Քոչարյան, Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ