20:05 07 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
223 0 0

ԲՀԿ առաջնորդը նաև նոր դեմքերի է փնտրում ցուցակում ներառելու համար: Հայտնի են նաև մի քանի անուններ, որոնք ներառված են նախընտրական ցուցակում։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն կազմել է առաջիկա արտահերթ ընտրությունների ԲՀԿ նախընտրական ցուցակի «սևագրությունը»: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Գագիկ Ծառուկյանը հետևել է ԲՀԿ-ականների աշխատանքին ու ըստ դրա որոշել, թե ով պետք է լինի հաջորդ խորհրդարանում: Որքան էլ որ տեղեկություններ էին տարածվում, թե ԲՀԿ-ականներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը ցուցակի անցողիկ համարներում չեն լինելու, Ծառուկյանը որոշել է, որ երկուսն էլ կլինեն, քանի որ գոհ է նրանց աշխատանքից»,–գրում է թերթը։

ԲՀԿ առաջնորդը նաև նոր դեմքերի է փնտրում ցուցակում ներառելու համար: Հստակ է նաև մի բան. Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը ևս ԲՀԿ ցուցակի թոփ տեղերում են լինելու:

Կարևոր է, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ և օրինական. Փաշինյան

Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդի» հետ զրույցում նշել է, որ Ծառուկյանն այս պահին զբաղված է նախընտրական ծրագրի մշակման աշխատանքներով, և նա անձամբ է գլխավորում գործընթացը նախընտրական ծրագրի կազմման:

«Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակի կազմմանը, ապա ես որևէ տեղեկատվության չեմ տիրապետում ու հորդորում եմ թե՛ շահագրգիռ որոշ շրջանակների, թե՛ անձանց, տարբեր հավանական սցենարներ շրջանառության մեջ չդնել: Երբ ցուցակը պատրաստ լինի, ԲՀԿ-ն այն կներկայացնի հանրությանը»,–ասել է Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր` ԲՀԿ–ն հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին կմասնակցի մենակ։

Քաղաքական բարքերն ազդեցություն կունենա՞ն առաջիկա ընտրություններում. Բադալյանի տեսակետը

Ըստ թեմայի

Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին
Եթե Փաշինյանն անգամ ընտրություններում պարտվի, միևնույնն է, ինքնակամ չի հեռանա. քաղաքագետ 
Միքայել Մինասյանն ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ հայտարարություն է արել
Քաղաքական բարքերն ազդեցություն կունենա՞ն առաջիկա ընտրություններում. Բադալյանի տեսակետը
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան

Գլխավոր թեմաներ