06:45 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
303 0 0

ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք ընտրել են մասնակցության այլ ձևաչափ, որի մասին կհայտարարեն ամենամոտ ապագայում։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը` նշելով, որ հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտումը կոռեկտ չէ, հատկապես, երբ բացահայտողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը։

Հիշեցնենք` Տեր–Պետրոսյանն այսօր հայտնել էր, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։ Ըստ առաջին նախագահի` Քոչարյանը հրաժարվել էր, իսկ Սարգսյանը չէր պատասխանել։ Տեր–Պետրոսյանն ասում է, որ հիմա էլ նույն առաջարկն է անում նախագահներին։

Տեր–Պետրոսյանի հիշատակած հանդիպումը կայացել է մարտի 25-ին` Տեր-Պետրոսյանի առաջարկով։

«Նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին ասել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։ Նախագահ Քոչարյանը մերժել է այդ գաղափարը, ինչի մասին Բակո Սահակյանը տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին։ Վերջինս, այնուամենայնիվ, առաջարկել է, որպեսզի հանդիպումը կայանա։ Եվ այն տեղի է ունեցել»,– հայտնում է նա։

Ըստ Սողոմոնյանի` հանդիպման ժամանակ քննարկում չի ծավալվել, քանի որ Քոչարյանը կրկին մերժել է Տեր–Պետրոսյանի առաջարկը՝ այն պատճառաբանելով բարոյական նկատառումով, քանի որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։ Բացի դրանից, նրա համոզմամբ, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։

«Սա է եղելությունը։ Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» նախագահ Քոչարյանն էր ստեղծել»,– գրում է 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենք ընտրել են մասնակցության այլ ձևաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում։

Գարնանային սրացման և դավաճանի բարդույթ. Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարակամը։

 

Ըստ թեմայի

Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին
Պատրաստվելով պատերազմի` մենք հակառակորդին դրդել ենք պատերազմի. Փաշինյան
Սարգսյանն ու Քոչարյանը գենետիկորեն վախ են ներարկել ազգի մեջ պատերազմի նկատմամբ. Փաշինյան
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ