17:06 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
141330

Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը իրականացնելու է Զանգեզուրի միջանցք բացելու առաջադրանքը, անկախ նրանից` ուզում է դա Հայաստանը, թե ոչ, ու սպառնացել էր հարցը լուծել ուժային ճանապարհով:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ալիևի այդ հայտարարությունները քննարկվել են Երևանում կայացած հանդիպումների ընթացքում, ՌԴ նախարարը պատասխանեց, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկվել են հետկոնֆլիկտային շրջանում կարգավորման բոլոր խնդիրները՝ տնտեսական, հումանիտար, և շատ այլ հարցեր:

Ըստ նրա, երեք երկրների ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հիման վրա մշակված հաղորդակցությունների ապաշրջափակման մեխանիզմը նախատեսում է իրականացման բացառապես կամավոր սկզբունք `փոխշահավետ հիմունքներով:

«Այս մեխանիզմը ոչ մի կերպ չի ենթադրում որևէ այլ բան, քան տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի ամբողջական ապաշրջափակմանն ուղղված դիվանագիտական համաձայնություն և որոշումներ։ Ցանկացած այլ հարց, որը կհակասի երեք ղեկավարների այս պայմանավրվածությանը, իհարկե, չի կարող դիտարկվել որպես այլընտրանք այն ամենին, ինչ պայմանավորվել է», - ասաց Լավրովը։

Որպեսզի ամրապնդենք բիոլոգիական անվտանգությունը. Լավրովն ու Այվազյանը հուշագիր են ստորագրել

Հիշեցնենք` ապրիլին Իլհամ Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին տված հարցազրույցում ասել էր, որ Բաքուն «կիրականացնի Զանգեզուրի միջանցքի իրագործման առաջադրանքը, անկախ նրանից` ուզում է դա Հայաստանը, թե ոչ»:

Ադրբեջանի նախագահը նաև սպառնացել էր հարցը լուծել ուժային ճանապարհով:

Ըստ թեմայի

Սերգեյ Լավրովը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում. լուսանկարներ
Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը խոսել է գերիների մասին
Հայաստանի և Ռուսաստանի միջև զարգանում է ակտիվ քաղաքական երկխոսությունը. Լավրով
թեգերը:
Զանգեզուր, Սերգեյ Լավրով

Գլխավոր թեմաներ