17:13 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD499.38
  • GBP694.29
  • EUR596.36
  • RUB6.92
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ֆրանսիացի պաշտոնյային հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ժ. Լարշեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը Ֆրանսիա, ինչը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ քննարկել երկկողմ օրակարգի հարցերն ու Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացներին հակազդելու քայլերը: Ժերար Լարշեն նշել է, որ Սենատը ևս քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ և կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում:

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը մենք բարձրացրեցինք Եվրոպական խորհրդարանի նախագահի առաջ, արդյունքում Եվրոպական խորհրդարանը հանդես եկավ բանաձևով, որը դրական քայլ է: Մենք սրանով չենք բավարարվում և մեր քայլերը կրելու են շարունակական բնույթ։ Ադրբեջանի վերջին նախահարձակ գործողությունները մտահոգություններ են առաջացնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասել է Լարշեն։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են փաստաթղթի ընդունումը:

Դժվար օրերին Հայաստանը զգաց Ֆրանսիայի աջակցությունը. Փաշինյանը Մակրոնին հրավիրեց Երևան

«Ծանր իրավիճակում դա կարևոր նշանակություն ունեցավ, հայ ժողովուրդը տեսավ, որ միայնակ չէ դժվարին պայքարում: Հույս ունենք, որ Ֆրանսիան կշարունակի կարևոր դերակատարություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի ունեցող գործընթացներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Նա ավելի վաղ հանդիպել էր երկրի նախագահ Էմանուել Մակրոնի և Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ։

Ըստ թեմայի

Ադրբեջանական զորքը պետք է լքի Հայաստանի տարածքը․ Մակրոն
Կուզենք` Ֆրանսիան ավելի մեծ ներկայություն ունենա ՀՀ-ում. Ֆերանն ընդունել է Փաշինյանին
Ֆրանսիայի ԱԺ-ում հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև է մշակվում
թեգերը:
Սենատ, Ֆրանսիա, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ