13:07 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրի, արդյունաբերության, դեղագործության, զբոսաշրջության և այլ ոլորտներին առնչվող օրակարգային հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարի պաշտոնակատարն ու դեսպանը քննարկել են առևտրի, արդյունաբերության (այդ թվում՝ քիմիական արդյունաբերության), դեղագործության, զբոսաշրջության և այլ ոլորտներին առնչվող օրակարգային հարցեր։ Կարևոր համարելով երկկողմ համագործակցությունը դեղագործության ոլորտում՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է հայկական դեղագործական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների աշխատանքային այցն Իրան՝ այս ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է Երևան-Սպահան ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությանը և նշել, որ ուղիղ չվերթի գործարկումը կնպաստի երկու ազգերի հարաբերությունների զարգացմանը։ Դեսպանը առաջարկել է իրանական համապատասխան կառույցի և Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ աշխատանքային խումբ ձևավորել, որը կմշակի միասնական տուրիստական փաթեթներ՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ ներգրավելու համար։

Եթե սցենարը զարգանա վատագույն տարբերակով, չի բացառվում Իրանի միջամտությունը

Աբբաս Բադախշան Զոհուրին տեղեկացրել է, որ իրանական շինարարական ընկերությունները հետաքրքրված են մասնակցություն ունենալ «Հյուսիս-հարավ ճանապարհի» Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և վերականգնման ծրագրերում։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ընդգծեց «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կարևորությունը և հայտնեց պատրաստակամություն` իր լիազորությունների սահմաններում նպաստել նախագծի իրականացմանը։

Ըստ թեմայի

«Մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն». Քերոբյանը մանրամասներ է հայտնել
Քերոբյանը մասնակցել է Պուտինի գլխավորած նիստին ու ներկայացրել այցի մանրամասները
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայկ Չոբանյանին և Վահան Քերոբյանին
թեգերը:
տնտեսություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ