12:20 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
55201

Բադասյանը Սահմանադրական դատարանից ճշտեց` կարո՞ղ է ինքն արդյոք դատարանում կրկնել Սերժ Սարգսյանի ելույթում հնչած հայհոյանքը։ Դատարանը թույլ չտվեց, արդարադատության նախարարն էլ հարցը տվեց առանց ուղղակի մեջբերման։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիրառված բառապաշարն անթույլատրելի է, բայց որոշ մարդիկ արդեն չեն կարողանում զսպել  իրենց էմոցիաները, երբ իշխանական ուժից անընդհատ հնչում է հայհոյող, նվաստացնող, ահաբեկող խոսքերի տարափ։

Այս մասին այսօր ՍԴ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով քարոզչության ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված հայհոյանքների մասին ՀՀ արդարադատության նախարար, ՔՊ ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանի հարցին։

«Չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է ու կարծում եմ, որ առաջինը իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկեր, որ նման իրավիճակ Հայաստանում չլիներ։ Նորից եմ կրկնում, որ դա ցավալի երևույթ է ու ՀՀ–ում մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ երբևէ մեր քաղաքական բառապաշարը չդառնա բառապաշար, որը բնորոշ չէ քաղաքակիրթ երկրին»,– ասաց Հարությունյանը։

Նշենք, որ Բադասյանը հարցը տալուց առաջ Սահմանադրական դատարանից ճշտեց` կարո՞ղ է արդյոք ինքը դատարանում կրկնել Սերժ Սարգսյանի ելույթում հնչած հայհոյանքը։ Դատարանը թույլ չտվեց, արդարադատության նախարարն էլ  հարցը տվեց առանց ուղղակի մեջբերման։

Վստահ եմ` ՍԴ-ն կընտրի երկրորդ ճանապարհը. Դավիթ Հարությունյանը դատարանին 2 ուղի առաջարկեց

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու քննում են նույն նիստում։

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։

 

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

ՍԴ նախագահը մերժեց. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա չի հարցաքննվի
Լեզվակռիվ եղավ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի և Արևիկ Պետրոսյանի միջև
Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև կեսգիշեր. ՍԴ–ն կաշխատի արտակարգ ռեժիմով
թեգերը:
Սերժ Սարգսյան, Ընտրություններ, Հայաստան, «Պատիվ ունեմ» դաշինք, Դավիթ Հարությունյան, Սահմանադրական դատարան, Ռուստամ Բադասյան

Գլխավոր թեմաներ