21:18 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Վաներ Հարությունյան

Հարությունյան. «Passenger.am թիմը համակարգը ստեղծելու գաղափարին է հանգել անձնական փորձից»

© Sputnik / Hayk Petrosyan
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
18010

«Հայաստանում ներդրել ենք բոլորովին նոր ծառայություն, որի նպատակը հայ, ինչպես նաև օտարերկրյա ուղևորների, մասնավորապես` ավիաուղևորների խախտված իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունն է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում իրենց նախաձեռնության մասին պատմում է Նախագծի հեղինակ և համահիմնադիր Վաներ Հարությունյանը։

Նրա խոսքով` ավիաթռիչքների հետաձգման, ուշացման և/կամ չեղարկման դեպքում ուղևորներին օգնության կհասնի Passenger.am առցանց համակարգը, որին դիմելով ուղևորները կկարողանան օրինախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու քայլեր ձեռնարկել։

«Այս նորամուծությունը գոյություն ունի մի շարք զարգացած երկրներում: Եվրամիության օրենսդրության համաձայն` ցանկացած հետաձգված կամ չեղարկված չվերթ ենթակա է փոխհատուցման` որոշակի պայմանների առկայության և բավարարման դեպքում:

«Passenger.am–ը գործում է Եվրամիության օրենսդրությամբ կարգավորվող ուղղությունների դեպքում։ Մեր թիմի մոտ նման համակարգ ստեղծելու գաղափարն առաջացել է անձնական փորձից ելնելով»,-մանրամասնում է Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի` եթե ավիաթռիչքի ուշացման կամ չեղարկման օրվանից սկսած` ուղևորը չի հասցրել դիմել ավիաընկերությանը, ապա դա խնդիր չէ, քանի որ կարող է դիմել 1,5-ից մինչև 2 տարվա ընթացքում։

թեգերը:
ՏՏ, Հայաստան

Գլխավոր թեմաներ