04:28 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ատոմ Մարգարյան. տնտեսագետ
© Sputnik / Aram Nersesyan

Մարգարյան․ «Այո, թանկացումներ կլինեն, նվազագույնը 10-15 տոկոսի չափով»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
12110

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը խոսելով գազավորված ըմպելիքների ոլորտի հարկային բեռի ավելացման մասին, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ արտադրողներն, իհարկե, գույները խտացնում են, քանի որ պետության խնդիրը միայն բյուջեն լցնելը չէ։ Կա նաև բնակչության առողջության պահպանման խնդիր։

«Պետությունը, իհարկե, հաշվում է այն մուտքերը՝ մոտ 3 միլիարդի չափով, որը ինչ-որ տեղ կկոմպենսացնի այն արտոնությունները, որոնք կապված են այլ հարկատեսակների՝  մասնավորապես եկամտահարկի մեղմացման հետ։ Սակայն կա նաև առողջապահական խնդիր»,-ասել է Մարգարյանը։

Տնտեսագետը, պատասխանելով Թուրքական գազավորված ըմպելիքներով հայկական շուկան ողողելու և մրցակցային դիրքերը թուլացնելու  հայ գործարարների մտահոգություններին, հիշեցնում է, որ մենք եվրասիական տնտեսական միության մաքսային դաշտում ենք և երրորդ երկրների հետ առևտրի պարագայում կարող են ավելի բարձր մաքսատուրքեր կիրառվել։

Մարգարյանը հուշում է, որ պետք է գնալ  բալանսավորված լուծումների և հուսով է, որ նախագծի քննարկման փուլերում կլինեն որոշակի փոխզիջումներ, փաստատթուղթն էլ  կդառնա ավելի հավասարակշռված։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ