21:50 17 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.83
  • GBP601.49
  • EUR535.70
  • RUB7.43
Պողոս Գևորգյան. Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն
© Sputnik / Hayk Petrosyan

Գևորգյան․ «Չինացու գլխին «պիստալետը պահես»՝ ճապոնական ապրանք չի առնի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Հայկական արկղերով, թուրքական պիտակներով ռուսական շուկա արտահանված լոլիկի չորս տարվա վաղեմության դեպքի բացահայտման մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը։

Չորս տարի առաջ հունվարին հազար տոննա հայկական լոլիկի «ոդիսականը» ռուսական շուկայում բացահայտվեց, երբ Ռուսաստանից մասնագետներ եկան Հայաստան՝ հասկանալու, թե հունվար ամիսն հազար տոննա լոլիկ որտեղից մեզ, այն դեպքում, երբ մինչև այդ անգամ մեկ կգ լոլիկ չէր արտահանվել։

Ռուսներին հետաքրքրել է մեծածախ շուկան և որոշել էին այցելել և տեղում հասկանալ՝ ինչ է կատարվում։ Գևորգյանը նրանց ուղեկցել է շուկա։

«Երբ մենք այցելեցինք շուկա և նրանք արկղների վրա կարդում էին թուրքիշ, թուրքիշ, թուրքիշ, ասեցին՝ չինացու գլխին «պիստալետը պահես», ասես գնա ճապոնական ապրանք առ՝ կյանքում չի առնի, դուք հայերդ այս ինչ եք անում։ Ես ամոթից մեռա»,- պատմել է Գևորգյանը։

Ըստ Գևորգյանի՝ հենց այդ ժամանակ էլ բացահայտվել է թուրքական պիտակներով հայկական լոլիկի ոդիսականը։ Պարզվել է, որ լոլիկը թուրքական է, արկղերը հայկական, ապրանքն էլ հայկականի տակ արտահանվել է ռուսական շուկա։

Ըստ թեմայի

Ստվերային գերշահույթ ստանալու պատճառով է բացահայտվել զեղծարարությունը. Պողոս Գևորգյան
Ադրբեջանական դիրքապահների աչքի առաջ հայր ու որդի կախարդական արքայանարինջ են աճեցնում
Լոլիկ աճեցնելու 2-րդ փորձ․ Ջերմոցային ասոցիացիան եվրոպացի ներդրողներին կբերի Հայաստան
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն

Գլխավոր թեմաներ