11:44 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Երվանդ Բոզոյան
© Sputnik / Aram Nersesyan

Բոզոյան․ «ՍԴ նախագահը չպետք է թույլ գտնվի, ինչպես Գագիկ Հարությունյանը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
78 0 0

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարության մասին։

 

Երվանդ Բոզոյանը կարծում է, որի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չպետք է հրաժարվի պաշտոնից։

 

«Սահմանադրական դատարանի նախագահը չպետք է թույլ գտնվի, ինչպես թույլ գտնվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը»,- նշում է նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ քաղաքական ուժերն ու հանրությունը չպետք է մենակ թողնեն Հրայր Թովմասյանին, չպետք է իներտ լինեն։

«Եթե գրագետ պայքար ընթանա՝ իշխանությունը շանս չի ունենա արագացնել դատաիրավական համակարգում սկսված այս փոփոխությունները»,– ասում է փորձագետը։

Հիշեցնենք` հունիսի 20-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողությանը Վահե Գրիգորյանը նշել էր, որ երդումը տալիս է Սահմանադրական դատարան մուտք գործելիս որպես այս պահի դրությամբ միակ դատավոր, ստանձնում է ՍԴ նախագահի լիազորություններն ու պարտականությունները:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր գրել մայիսի 24-ին։

թեգերը:
Երվանդ Բոզոյան, Հրայր Թովմասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ