03:43 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
Ալեն Ղևոնդյան
© Sputnik / Aram Nersesyan

Ղևոնդյան. «Ուժայինների պաշտոնանկությունը իշխանության համար մտածելու օրակարգ է սահմանում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
212 0 0

Քաղաքագետ, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնանկություններին, և նշել, որ հակված չէ այդ պաշտոնանկությունների առթիվ տեսնել մեկ պատճառ կամ հիմնավորում:

Կադրային փոփոխությունները նորմալ երևույթ են և հետագայում նույնպես լինելու են։ Դրանք կարող են լինել կամ աշխատանքային, կամ սկզբունքային անհամատեղելիության հետևանքով։ Այդ մասին այսօր  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Տարբեր փորձագետներ, ինչպես նաև ես որոշակիորեն կանխատեսում ենք, որ իհարկե կադրային փոփոխություններ հետագայում նույնպես լինելու են, և այդ հանգրվանն այսօր ուժային կառույցների ղեկավարներից երկուսի փոփոխությունն է: Ամեն մեկի մասով որոշակի գործոններ են ազդել: Դրանք կարող են լինել կամ աշխատանքային, կամ սկզբունքային անհամատեղելիության գործոններ»,- նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ Վանեցյանի պարագայում ավելի բաց տեքստով քննադատական գնահատականներ հնչեցին, որոնք առաջին հերթին գործող իշխանական թիմի համար մտածելու, հասկանալու և ընկալելու օրակարգ են սահմանում, մյուս կողմից էլ հասարակության համար որոշակի մեսիջ են պարունակում, որ այդպիսի կարևորության պաշտոնյան այդպիսի բաց տեքստով է հեռանում և կարծես, այդ առումով առևերույթ լրջագույն խնդիրներ ու հակասություններ իրենք չունեն:

«Իսկ Օսիպյանի պարագայում խնդիրն այլ է, որովհետև համակարգի տարբեր բաղադրիչներից կային հանրային դժգոհություններ, այդ թվում նաև կառավարող թիմում կային որոշակի իրողություններ: Օսիպյանն իր հերթին հայտարարեց, որ այս թեմայով հետագայում հանդես կգա հայտարարությամբ: Փորձենք հետևել ու հասկանալ: Ես հարցին մոտենում եմ բանականությամբ և հասկանում եմ, որ հետհեղափոխական թիմերում երբեմն լինում են կադրային փոփոխություններ, այդ թվում՝ նման կարևորության պաշտոնյանների փոփոխության առումով»,- նշում է Ղևոնդյանը:

Քաղաքագետն ավելի շատ կարևորում է այն, թե ովքեր են նրանց փոխարինելու, և ինչպես դա կանդրադառնա պետության անվտանգության օրակարգի վրա: Նրա կարծիքով՝ ԱԱԾ պետի հրաժարականի հիմքերը հասկանալի պատճառներով հանրայնացվելու համար չեն, բայցևայնպես եթե իշխանական թիմը կուռ է, եթե նույնիսկ թիմում կան ինչ-որ տարակարծություններ, ապա այն պետք է լինի մոնոլիտ: Եթե կան անհատներ, ովքեր ունեն այլ մոտեցումներ ու պատկերացումներ, որոնք կարող են անդրադառնալ ընդհանուր թիմի, իշխանության գործունեության վրա, կառավարման արդյունավետության վրա, ապա Ալեն Ղևոնդյանի համոզմամբ՝ նրանք ևս  պետք է լքեն իրենց պաշտոնը:     

թեգերը:
Արթուր Վանեցյան, Վալերի Օսիպյան, Ալեն Ղևոնդյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ