20:12 08 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05

Շահազիզյան. «Զարգացնենք հանքարդյունաբերությունը, բայց մտածենք նաև շրջակա միջավայրի մասին»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
225 0 0

Բնապահպանության նախկին նախարարը կարծում է, որ մեզ մոտ պետք է լինի ու շարունակաբար զարգանա լեռնահանքային արդյունաբերությունը, որովհետև դա կարևոր է երկրի առաջընթացի և ընդհանուր զարգացման համար:

Սարգիս Շահազիզյան. «Զարգացնենք լեռնահանքային արդյունաբերությունը, բայց լրջորեն մտածենք շրջակա միջավայրի մասին»

Բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է լեռնահանքային արդյունաբերության զարգացման խնդիրներին ու դրանով պայմանավորված` շրջակա միջավայրի անվտանգության հարցերին:  

Շահազիզյանի համոզմամբ՝ եթե ապահովվեն նորմալ պայմաններ, կատարվեն համապատասխան աշխատանքներ, կխուսափենք վթարային վիճակներից:

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ժամանակին կատարվել են երկրաբանահետախուզական լուրջ աշխատանքներ, այնուհետև ունեցել ենք շատ զարգացած լեռնահանքային արդյունաբերություն, որն այսօր էլ շարունակվում է, և, բնականաբար, այդ ամենի հետևանքով ունենք նաև շրջակա միջավայրի պահպանության լուրջ խնդիրներ: Խոսքը երեք օղակներից բաղկացած շղթայի մասին է: Եթե դրանցից որևէ մեկում լինեն որոշակի թերություններ, բացթողումներ, բնականաբար, իրավիճակը վատթարանալու է»,- նշել է Շահազիզյանը: 

Հանքարդյունաբերող ընկերությունների սեփականատերերը ցույց կտան իրենց «իրական դեմքը»

Բնապահպանության նախկին նախարարը կարծում է, որ մեզ մոտ պետք է լինի ու շարունակաբար զարգանա լեռնահանքային արդյունաբերությունը, որովհետև դա կարևոր է երկրի առաջընթացի և ընդհանուր զարգացման համար: Պետք է կարողանանք ժողովրդին ապահովել աշխատատեղերով, արժանավայել աշխատավարձով, հետևաբար այդ ոլորտը պետք է աշխատի: 

«Սովորաբար ասում են` Հայաստանը բնական պաշարներով աղքատ է: Ոչ: Եթե մի երկրում ամբարված է աշխարհի մոլիբդենի պաշարների յոթ տոկոսը, պղնձի երկու տոկոսը, ունենք ոսկու և շինանյութերի լուրջ հանքավայրեր, ապա աղքատ պաշարների մասին խոսելն իսկապես ավելորդ է: Պարզապես պետք է կարողանանք մեր ռեսուրսները ճիշտ օգտագործել՝ ի շահ մեր ժողովրդի, բայց նաև լրջորեն մտածենք շրջակա միջավայրի անվտանգության մասին»,- նշել է Շահազիզյանը: 

Բնապահպանության նախկին նախարարի տեղեկացմամբ՝ խորհրդային տարիներից ժառանգել ենք պոչամբարների անվտանգ համակարգ և անցած 40 տարիների ընթացքում չի եղել մի դեպք, որ կոնսերվացված պոչամբարներից որևէ մեկի հետ կապված խնդիր առաջանար, մինչդեռ մեր օրերում, օրինակ, Թեղուտի պոչամբարի կառուցումից երեք տարի անց լուրջ խնդիր առաջացավ: Ըստ այդմ, պետք է աշխատանքները կատարել անվտանգության բոլոր կանոնները պահպանելով: 

Ըստ թեմայի

Լուրջ և բարձր մակարդակի ծրագիր է կազմված. բնապահպանության նախկին նախարարը` Ամուլսարի մասին
Թերի փաստաթղթեր, թերի եզրակացություն. բնապահպանները չեն վստահում փորձաքննությանը
Բնապահպանները կառավարությունից պատասխան են պահանջում. բողոքի ակցիաները սկսված են
թեգերը:
Պղինձ, Ոսկի, Հայաստան, Շրջակա միջավայրի նախարարություն, բնապահպանական, հանքարդյունաբերություն, Սարգիս Շահազիզյան

Գլխավոր թեմաներ