00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Նաիրի Սարգսյան
Տնտեսության այսպիսի կառուցվածքը խոսում է փլուզման մասին.Սարգսյան
09:29
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». շաբաթվա 5 իրադարձությունները՝ 5 րոպեում

© Sputnik / Владимир АстапковичПрезидент Армении Серж Саргсян на заседании Высшего Евразийского экономического совета (8 мая 2015). Москвa
Президент Армении Серж Саргсян на заседании Высшего Евразийского экономического совета (8 мая 2015). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Շատ դժվար է 5 րոպեում ամփոփել ավարտվող աշխատանքային շաբաթվա 5 իրադարձությունները, բայց փորձենք։

 

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Շաբաթվա 5 իրադարձությունները՝ 5 րոպեում
Սկսենք Արցախից, որովհետև մի տեսակ աչքաթող ենք արել այնտեղ կատարվողը։ Հինգշաբթի օրը Ստեփանակերտում սենսացիա տեղի չունեցավ՝ ղարաբաղյան խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեց Սամվել Բաբայանի առաջարկը՝ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։

Եթե չմերժեր, այ դա, անշուշտ, սենսացիա կլիներ, որովհետև Սամվել Բաբայանն առաջարկում էր հանել 10 տարի Ղարաբաղում բնակվելու պայմանը և թույլ տալ, որպեսզի հայաստանցիներն էլ կարողանան առաջադրել իրենց թեկնածությունները ղարաբաղյան ընտրություններում։

Ճիշտն ասած, եթե նույնիսկ խորհրդարանն ընդուներ սահմանադրական փոփոխությունների առաջարկը, Սամվել Բաբայանը հազիվ թե կարողանար իր թեկնածությունն առաջադրել մարտի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին։ Որովհետև խորհրդարանը այդ առաջարկները առաջին ընթերցումով ընդունելուց հետո պետք է ուղարկեր Գերագույն դատարան՝ սահմանադրականությունը պարզելու։ Այդ քննարկումը, ըստ օրենք, տևում է մոտ վեց ամիս, որոշ դեպքերում նույնիսկ 9 ամիս, հետո՝ երկրորդ ընթերցում խորհրդարանում, հետո էլ հանրաքվե։ Ընտրությունների օրը հաստատ անցնելու էր։ Բա հիմա ի՞նչ։ Սամվել Բաբայանը ունի կուսակցություն ու թեև ինքը պատգամավոր էլ չի կարող լինել, պիտի ամեն ինչ անի, որպեսզի իր քաղաքական ուժը հաղթի խորհրդարանական ընտրություններում։

Երևանում այս շաբաթ, կարելի է ասել, աննախադեպ բան տեղի ունեցավ՝ մեկուկես տարվա լռությունից հետո խոսեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Ավելի ճիշտ պարզապես պատասխանեց այն հարցին, թե արդյոք չի վախենում, որ իրեն էլ Ռոբերտ Քոչարյանի օրինակով ձերբակալեն։

Серж Саргсян в политической школе им. Андраника Маркаряна - Sputnik Արմենիա
«Թող ձերբակալեն». Սերժ Սարգսյանը խոսել է իր հնարավոր ձերբակալության մասին
Երևի հասկանում եք, որ ժամանակի սղության պատճառով հնարավոր չէ մանրամասն անդրադառնալ երրորդ նախագահի մեկնաբանություններին։ Ընդամենը մեկ պահ նշեմ. Սերժ Սարգսյանն ասաց՝ թող ձերբակալեն, եթե ժողովուրդը դրանից գոհ ու երջանիկ կլինի։ Կներեք, եթե նոր իշխանությունները իմանային, որ կարող են այդքան հեշտ երջանկացնել ժողովրդին, վաղուց ձերբակալած կլինեին։

Սահմանադրական դատարանի հետ կապված իրադրությունն այս շաբաթ մնաց անորոշ, դեռ մի բան էլ ավելի՝ դատարանի նախագահին քրեական մեղադրանք ներկայացվեց։

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյանն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը
Նաև այդ դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսեց Վենետիկի հանձնաժողովի նախագահը։ Սակայն եթե որևէ մեկը սպասում էր հստակ գնահատականների և ձևակերպումների, ապա հաստատ հիասթափություն ապրեց։ Պարոն Բուկիկիոյի մեկնաբանությունները շատ նման էին այն արտահայտությանը, որը սիրում էր կրկնել խորհրդային տարիներին նկարահանված ամենահայտնի մուլտերից մեկի հերոսը՝ Լեոպոլդ կատուն. «Տղերք, եկեք խաղաղ ապրենք»։

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ կառավարությունը քննարկում է վարչապետի համար նոր ինքնաթիռ գնելու հնարավորությունը։ Միանգամից էլ քննադատություն հնչեց՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հարցը լուծելու ու նոր ավտոբուսներ ձեռք բերելու փոխարեն՝ մի հսկայական գումար՝ 55 միլիոն դոլար ուզում եք ծախսել վարչապետական ինքնաթիռի վրա։

Официальный визит премьер-министра Армении Никола Пашиняна в Иран (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Փաշինյանի համար նոր ինքնաթիռ կգնե՞ն. պատասխանում է աշխատակազմի ղեկավարը
Մյուս կողմից պարզվեց, որ այս տարի կառավարությունը բարձրաստիճան պաշտոնյաների օտարերկրյա ուղևորությունների վրա ծախսել է 4 անգամ ավելի գումար, քան անցած տարի։ Ինչ կապ ունի սա ինքնաթիքի հետ։ Ամենաանմիջական կապը՝ այս տարվա գործուղումների գումարները ներառում են նաև այն ծախսերը, որոնք արվել են վարչապետին Ամերիկա հասցրած ինքնաթիռը վարձակալելու համար։ Իսկ ուրիշ ինքնաթիռ է վարձվել այն պարզ պատճառով, որ մերը չի կարող հասնել Ամերիկա։ Դե հիմա ասեք՝ ավելի լավ չէ՞ մի անգամվա ծախս անել, գնել նոր ինքնաթիռ ու դրանով էականորեն կրճատել գործուղումների վրա արվող պարբերական ծախսերը։

Ստիպված եմ տխուր թեմայով ավարտել, որովհետև Կենդանաբանական այգում վերջին երկու օրերին կատարվածի մասին բոլորն են խոսում։ Կորցրեցինք երեք կենգուրու և երեք մուֆլոն։

Ереванский зоопарк - Sputnik Արմենիա
Կենդանաբանական այգու տարածքում շուն չի գտնվել. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն
Շատերը հարց են բարձրացնում՝ լավ, եթե չենք կարողանում խեղճ կենդանիներին պաշտպանել թափառող շների ոհմակներից, միգուցե ընդհանրապես հրաժարվենք գազանանոց ունենալու մտքից։ Ես ուրիշ առաջարկ ունեմ՝ եթե քաղաքապետարանը այդքան միջոցներ չունի, որ կենդանաբանական այգու շուրջը պատ կառուցի, միգուցե մենք բոլորս դա անենք՝ քրաուդֆանդինգի միջոցով։ Այսինքն ամեն մեկս հազար դրամ տանք։ Կարծում եմ` կբավականացնի. հո Չինական պարի՞սպ չենք կառուցում։

Լրահոս
0